Որոնել

Показаны сообщения с ярлыком Միլեն Ֆարմեր. Զղջումներ. երգ. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Միլեն Ֆարմեր. Զղջումներ. երգ. Показать все сообщения

среда, 11 июля 2018 г.

Միլեն Ֆարմեր. Զղջումներ. երգ






















Հեռու, շատ հեռու աշխարհից,
ուր ոչինչ երբեք չի մեռնում՝
ես կատարում եմ այս երկար,
այս հաճելի ճանապարհորդությունը:

Մեր հոգիները միախառնվում են
հավերժական ձյուներին,
սերը՝ թաքցնում է
իրական դեմքը:

Արի... Չեմ կարողանում այլևս զսպել ինձ:

Ի՞նչ նշանակություն հիմա ունի,
որ ես գիտեմ, 
թե ինչու մեռավ սերը:

Մենք պահում ենք 
երբեմնի անցած փոթորկող խաղերի
անմեղությունն ու անհոգությունը:

Մի ապրիր զղջումներ,
վստահիր ինձ և մտածիր այն մասին,
որ այս ամբողջ անելանելիությունը
սառեցնում է զգացմունքները:
Մի ապրիր զղջումներ,
խոստացիր ինձ դա . չէ՞ որ դու գիտես՝
ձմեռն ու աշունը չեն կարող սիրել իրար...

Իմ հարբած գլխում
ընդհատված երազանքներ են.
ես խմում եմ մեր թառամած սիրո կենացը:

Քամու մեջ գուշակում եմ
մեր հուսահատ շուրթերը, 
որոնք գաղտնի
պսակադրում են մեզ:

Մի բացիր դուռը:
Դու գիտես դա թակարդ է՝
զղջումներից,
նզովքներից:

Ես խելագարվում եմ իրար հաջորդող 
տարվա եղանակներից
ես եկել եմ, որ տանեմ քեզ այնտեղ,
ուր քնած են նրանք, ովքեր սիրում են իրար...

Մի զղջա...

Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի
Երգի հղումը՝ https://www.youtube.com/watch?v=u617RilV5wU