Խանում Ավանյան ( 1991 Թբիլիսի, Վրաստան)
նկար 1
նկար 4
Լուսաբացին անիծել էին մթի սև գնդիկները:
լուսաբացի լույսին աղոթանքն է:
***
Աստված ողողեց արար աշխարհը
Օ՜ Մարիա Ցվետաևա
***
Մի քանի տարի էր
նկար 1
Լիակուրծք աղջիկը
համբուրում էր չորացած ծառերի
ուրվականը.
լուսանկարում չորացած ընտանիքն
էր
պատերազմից հետո:
նկար 2
Վանից փախել էր տատս,
նա իր հայացքում ծամել էր
ժամանակ ասվածը:
նկար 3
Փաթիլվող ձյունը մոգական
լռություն էր փռել
գերեզմանոցում,
նա եկել էր հետ զրուցելու:
Լռությունը ճչում էր...
նկար 4
Լուսաբացին անիծել էին մթի սև գնդիկները:
լուսաբացի լույսին աղոթանքն է:
***
Աստված ողողեց արար աշխարհը
թթանձրևով,
մանանատիպ մարգարիտները
վիրակապեցին խոցված երկնքի սիրտը:
***
Ծերացող արևը
Կնճռոտվել
է դեմքդ կի'ն,
ամպային
քողդ հանել ես,
այլևս
հարս չես:
Կնճռոտվել
է սիրտդ կի'ն,
արծաթապատ
սերեր չես հագնում:
Մի
օր կարթնանանք ծերացած
Արև-կին
,
մեր
մոր օրորոցայինը
հարյուր
տարվա պատմություն
կունենա:
***
Օ՜ Մարիա Ցվետաևա
Ռիլկեի և Մարգարետ Ասլանյանի
բանաստեղծությունները
լցրել եմ պարկի մեջ '
հատ-հատ, բառ առ բառ ,
նրանք քեզ են ուղղված:
Մարիա՜ գիտե՞ս կարմիր հոկտեմբերին
քա՜նի Աստված է քո գույներով ներկվել:
***
Մի օր կալեկոծվես,
ափերիցդ դուրս կգաս,
կասես' Սև ծովն եմ հիշաչար,
ինչ -որ մի տեղ, ինչ -որ մի ափում
փաթեթովորված են արցունքներդ:
Իմ թախծախեղդ Սև ծով,
երբ գիշերահավասարին ափերիդ
փրփուրը կծածկի մարմինս՝
կվիժի դառնաջուր:
Նորից օր կիջնի մեր միջև՝
սառն ու արցունքաբեր:
***
Մի քանի տարի էր
ընկերոջս չէի տեսել:
Ձեռքերս պարզեցի դեպի վերև,
գրկախառնվեցինք՝ ես ու ինքը:
Հիշում ես՝ ծիծաղում էինք ,
երբ անձրևը սիրահարվեց,
ծնվեց ծիածանը,
հիմա նա է մեզ վրա բերանը բացել...
***
Մեր հանդիման
օրը
ես կանաչ զգեստ կհագնեմ,
ծառերի հետ չշփոթես՝
քեզ համար եմ ծաղկելու:
***
Երկու օր է ուզում
է
անձրև տեղալ աչքերիցս ,
բայց անտեղի է հոսելու.
ծառերը վաղուց են ծաղկել:
***
Երբ բաց էի թողնում թռչուներին՝
դու եկար,
վերջին թռչունի ոտքից
թել կապեցիր,
նրա փոխարեն թռար:
Комментариев нет:
Отправить комментарий