Որոնել

суббота, 13 октября 2018 г.

Գիվի Ալխազիշվիլի․ «Ամենատես երկինք» գրքից

Գիվի Ալխազիշվիլի (1944 Թբիլիսի, Վրաստան)
«Դեկտեմբերի ծառերը» շարքից















Ճարճատող փայտի տաքով կգա ձմեռը,
դեկտեմբերի ծառերը կօրորվեն հիշողության պաղ քամուց։
Գեղեցիկ կմեռնի աշխարհը և մենք չենք հանդիպի այս տարի։
Դաղձով թեյի մեջ կփնտրեմ անտառը,
ճնճղուկները տխուր կծլվլան չլինելդ,
ես կերազեմ դառնալ բլուր։
Ճռճռան ձյան մեջ կթաղվեն ոտնհետքերս,
տունս կկարոտի երիցուկներով օծված մարմնիդ բույրը,
շունս կփնտրի շոյող ձեռքդ։
Ես վախենում եմ մեռնել առանց քեզ՝
այստեղ՝ դեկտեմբերի ծառերի արտասուքներում անսփոփ...

*

Մի կին՝ թիկնած հորանջող արևին,
պարզաջրում է հիշողության գետում
բարդիների տակ թողած սերը։
Տարիները վերափոխում են դառնությունները
քաղցր վերհուշների
և մենք գտնում ենք մեր մարմինը
հաշտվածության բրդե շալի մեջ փաթաթված․
նայում եմ կնոջն այդ՝ հիշում Աստծուն։















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий