Որոնել

воскресенье, 16 сентября 2018 г.

Կիկի Դիմուլա. Մազերս կտրել եմ

Կիկի Դիմուլա (1931 Հունաստան)















Մազերս կտրել եմ
ու գնում եմ յոթերորդ հարկից թքելու թախիծս,
պատմելու երկարավարս կանանց՝
հիշողությունների մեջ խճճված գլխացավս,
իմ փոքրոգի տղամարդկանց մեծ ստամոքսի մասին,
հրեշների մասին՝ դեմքով լուսապսակ,
սրբերի՝ տենչանքներով մեղսոտ։

Կտրել եմ մազերս
ու գլխիցս թափվել են մաշկիս տակ անցած գիշերները,
երազանքները անվախ կնոջ,
բոլոր թռչունները չվել են ուղեղիցս,
նյարդաթելերիս տերևաթափվել են ծառերը,
քաղցկեղը սրտումս տնակի տեսքով է,
որ ուր էլ փախչես՝ միշտ վերադառնամ։

Մազերս կտրել եմ ու կույս չեմ,
միայն թե թախիծս անգամ յոթերորդ հարկից գետնին չի տրվում
ու չի մերկանում բռնակալ օդին, որ խեղդում է ինձ․
ոչ մի տղամարդ պատասխանատու չէ այն տառապանքին,
որն ընդունում ենք լայն բացված սրտով․․․














Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий