Որոնել

пятница, 30 ноября 2018 г.

Աննա Անդրիխ․ «Հիշողություն Հայաստանի մասին» շարքից

Աննա Անդրիխ (Պոզնան, Լեհաստան)

















Մարմինը

Լռությամբ դյութված
մառախուղի մեջ
բյուրավոր ճերմակ այս կտավնե՜րը,
որ որոշել էր Աստված չորացնել
երկրի այս մասում...

Ամեն մկանս դողում է ցավոտ ջղակծկումով
դավադիր քամու
թիերի շարժման սպասումի մեջ...
Ո՞ր ափին Աստված
լույսը կվառի,
մեկին թռչունը
թևաբախում է
հանդարտ թռիչքով,
մյուսին մութը
կլլելով լույսին
կոպերս է փակում...

***

«Միանգամից չեն մեռնում,
մեռնում են սանտիմետրերով…»

 Յ. Պուլգրաբիա

Մենք թափառում ենք
կպչուն, խճճված ճանապարհներով՝
միշտ քամուն ընդդեմ,
հակառակ կենաց բոլոր ցավերին
և տանջում է մեզ
ապարդյունության այն զգացումը,
- որ ինչ չնչի՜ն է
մասնակցությունը անվերջ պայքարին,
որի խլացող արձագանքները
մի ակնթարթ են հանդարտվում միայն,
որ կարողանա աշխարհը մի պահ
լսել ճռռոցը փետրագրիչի,
որ կեղծ պատմության փաստաթղթերն է արձանագրում,
ապա ոռնոցը հեգ նախամարդու՝
թեքված իր զոհի
դեռ ծուխ արձակող տաք արյան վրա...
Մեր շուրջը
պատ է,
որին զարկում ենք գլուխները մեր
և լռությունը այնքան է հնչեղ,
որ անհնար է լսել նրա մեջ
սեփական ձայնը...

***

Խարանված դեմքով մարդիկ աշխարհին
դատավորների աչքով են նայում,
երեխաները պատուհաններն ու դռներն են փակում ծերերի առաջ,
լուսաբացի մեջ
թևավորները համրանում կրկին
և շները ծույլ անտունությունն են քարշ տալիս իրենց...
Նրանք, որ իրենց բարեկամներ են հորջորջում,
ահա թակարդ են լարում
հավատի առաջ միամիտների...
Դու արթնանում ես մղձավանջային քնից, հուսալով,
որ ուրիշ մեկը
կմաքրի հատ-հատ մեղքերը բոլոր,
-դու արևի ես սպասել, սակայն
երկինքն անձրևի շիթերով սառը կաթիլներ է լոկ գլորում հիմա,
պատուհանների ապակիներին մանկան արցունքներ,
պատառոտել է սովը շներին,
իսկ թռչունները կտցահարում են դատարկ քիվերը...
Ոչ ոք չբախեց դուռը սենյակի,
ինչ-որ մեկն այնտեղ զուր էր սպասում
և... մեռավ այդպես...

















Թարգմանությունը՝  Գագիկ Դավթյանի

понедельник, 26 ноября 2018 г.

Անտյե Կրոգ. «Բառերն իբրև մոմեր» գրքից

Անտյե Կրոգ (1952 Կրունստադ, Հարավային Աֆրիկա)





















այրել ես բոլոր նամակներս
քաղաքը կոտրել հուսահատության պատին
դուրս եկել փողոց առանց անձրևանոց
խմել ջրափոսերում գոյացած թախիծը
արտասվել ներսիդ անձրևը
ամենահեռավոր ժայռերին
ճանկռել գիշերվա դեմքն ու բղավել 
օդի և առաստաղի միջև քարացած ցավդ
և հայհոյել ես, և հարբել անունս մինչև լույս

պատռել եմ լուսնի քողը
ազատել բոլոր թռչուններին
ժպտացել ինձ խեղդած բոլոր գետերը
համբուրել բոլոր հիշողությունները քո մասին 
ու բաց թողել երկինք
ու ծերացել կեսօրին
ու կորցրել ապրելու հնարավորությունը
ու ապրել՝ առանց հնարավորության

աշխարհում ամենասուտը բառերն էին
որոնցով շշնջում էինք 
ամենաազնիվ աղոթքները
սիրո մասին

*

պարանոցիս ննջող աշխարհը
բարուրի մեջ խեղդված 
մանուկ է ոսկեգանգուր
աշնանավերջի
կիրակնամուտին
ցավի կրիաները
լքեցին պատյանը

ես հիմա մահի հետ
ժամադրության գնացող կին եմ
ով մոռացել է Սկիզբը

*

հայացքս ծով է ասացին
ես հաշվեցի խորտակված նավերը
ու ջրերի միջով  
բերմուդյան եռանկյունի իջեցրի սիրտս
ու ճայերի կտուցներին
աճեցրի լռության կակտուսներ
որովհետև 
աշխարհում ոչ մի ձայն
ոչ մի բառ
չունի հոմանիշը
հատակ անցած ցավերի
որովհետև աշխարհից անդին էլ
դատելու են մեր մեղքերը
չափելու են մեր տառապանքը
քայլելու են ջրերով մեր հայացքների
իբրև աստվածներ
ու տրորելու են
ու մոռանալու են 
մեր սիրտը
բերմուդյան եռանկյունի

բառերն իբրև մոմեր
կփրկեն այն աստվածներին
ովքեր տեսել են երկունքը
բայց չեն լսել ճիչը


ինչ տխուր է նայել
ինչպես են մարմնի կացարանը
լքում ապրած օրերի աղավնիները
ու ծխնելույզներով երկինք բարձրանում
գոլորշացած երազանքները
համբույրները
հուրը գիշերների
հեռացած սերերի արցունքները
մատների մեղեդին,
հավատը հավատը հավատը

շատ տխուր է նայել
ինչպես է ուրիշի անկողին
հեռանում կյանքը
ոնց ես ճանապարհում 
րոպեն փլուզման ձմռան փողոցով
ու երազում կարկանդակներ
տաք թեյ
բալի մուրաբա
բրդե ծածկոց
ու հավատ հավատ հավատ






































Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

воскресенье, 18 ноября 2018 г.

Բեջան Մատուր․ «Նրա անապատում» գրքից

Բեջան Մատուր (1968 Թուրքիա) 

















Քրդական արմատներով այս Բանաստեղծուհին շատ հաճախ է մամուլում հանդես գալիս Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոդվածներով, այն քիչ թուրք մտավորականներից է, ով համարձակվում է բարձրաձայնել պատմական այդ փաստը։ «Գրական տապան 2011՝ տասը տարի անց» նախագծի շրջանակներում Բեջան Մատուրը այցելել էր Հայաստան՝ անդրադառնալով քուրդ և հայ ազգերի ցեղասպանություններին՝ դատապարտելով դրանց ժխտումը։

*

Մենք մի օր անապատել ենք, 
մենք մի օր աղոթել ենք անապատում։
Մեզ չի փրկել ոչ մի հրեշտակ,
ոչ մի աստված չի իջել երկնքից՝
մեկնելու կախարդական թաշկինակը 
ամենասուրբ կույսի։
Ես դադարել եմ գլխաշորով մտնել խորան,
ես համբուրվել եմ աղքատ ձկնորսի հետ
երեկ՝ արցունքներում խռոված մայրամուտի,
ու շիկնել են բոլոր աստվածները,
ու փակվել են դռները դրախտի․
ես վաղը կաղոթեմ անապատում,
դու հավերժ կմնաս քար նետող․․․

*

Արյուն տեսած հողում
մանուշակների թախիծը
հասնում է երկինք․
կարմիր շրթներկով կանայք
տանուլ տված արևմտյան հողեր են՝
աչքերում կակաչների հովիտներ,
հայացքներում պատմությունը՝
երկնքում չտեղավորվող լացի․․․

*

Ես լաց կլինեմ ուսին ժայռերի, 
որ իմ արցունքից ծաղկի աշխարհը՝
անդունդի եզրին․․․

*

Մարդիկ, 
ովքեր 
սարսափում են
իմ հայացքի 
ավազներով 
սլացող
սև ձիերից՝
հիշում են
աչքերիս մեջ
կուչ եկած
աղավնուն,
որ աղերսում էր
չսպանել,
որ պատմում էր
հեքիաթը՝
երկնքին հպվող
մզկիթների․․․






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Մարգարետ Ասլանյան. Ամեն բան կանցնի

Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)


Վաղը երկարաթև թախիծների ձմեռ կիջնի 
մենավոր քաղաքի կտուրներին,
հիշողության փայտփորիկը կուչ կգա 
ծառին թախիծների։
Արցունքների մեղեդին կլցվի ցավի ջրափոսը,
կաստղաթափվի սիրտը երկնքի
և․․․ Ամեն բան կանցնի։
Հնարավոր ու անհնարին ամեն տեղ
դու կկորցնես հիշողության կարմիրը, 
ծանր լռությունը` ձայնիս մեջ երկրաշարժված ժայռերի,
աչքերս՝ զարմանալիորեն հաշտված`
կամուրջներից ցած նետվող 
թռչունների տխրությանը,
ձեռքերս՝ երակները ցրտի.
այնտեղ, ուր հասկերը կօրորվեն
արցունքներում Սիրիուսի
և հացենիները գլխիկոր 
կարձագանքեն հեկեկանքը լուսնի`
ես կլինեմ վերջինը, ով կամեցավ ապրել,
ես կլինեմ միակը, ում չես մոռանա...











четверг, 15 ноября 2018 г.

«Օրիա» ցեղի հնդկացի առաջնորդի նամակը․ հատված «Հրավեր» գրքից

«Ինձ համար միևնույն է դու ինչպես ես ապրուստ վաստակում։ 
Ես ուզում եմ իմանալ ինչի՞ց կարող է սիրտդ ցավել: Դու ուժ գտնու՞մ ես քո մեջ երազել, որ իրականություն դառնան քո ամենատենչ ցանկությունները։
Ինձ համար միևնույն է քանի տարեկան ես դու:
Ես ուզում եմ իմանալ` դու կկարողանա՞ս համարձակվել՝ լինել ծիծաղելի հանուն սիրո, հանուն քո երազանքների, հանուն արկածների, որ նշանակում են Ապրել։
Ինձ համար միևնույն է՝ որ աստղերն են լուսավորում լուսինը քո երկնքում։
Ես ուզում եմ իմանալ․ դու գիտես ի՞նչ բան է կսկիծը, երբևէ կարողացե՞լ ես դիպչել վշտի հատակին։
Ուզում եմ իմանալ ունա՞կ ես բացել դուռդ աշխարհի առաջ այնժամ, երբ դավաճանել են քեզ, կամ դառնալ փխրուն ու փակվել քո մեջ՝ հետագա ցավից երկյուղած։
Ես ուզում եմ իմանալ ունա՞կ ես կրել իմ կամ քո ցավը` առանց ջանալու թաքցնել, ցրել կամ հաստատել այն։
Ես ուզում եմ իմանալ ունա՞կ ես դու ապրել իմ կամ քո ուրախությունը, կարո՞ղ ես խենթի պես ինքնամոռաց պարել...
Թույլ կտա՞ս երանությունը՝ մինչև մատներիդ ծայրը լցվել քո մեջ ու ճախրել ինձ հետ, առանց մղելու մեզ զգուշանալ, իրատես մնալ ու հավատարիմ՝ սահմանափակումներին, որ մարդկությունը դրել է իր առջև։
Ինձ համար հոգ չէ երբ հեքիաթը, որ կպատմես, այնքան էլ չի համապատասխանի իրականությանը: Ուզում եմ իմանալ դու կարո՞ղ ես հիասթափեցնել մնացածին, որպեսզի հավատարիմ ու ազնիվ մնաս ինքդ քո հանդեպ:
Կարո՞ղ ես դիմակայել դավաճանության մեղադրանքներին , բայց չծախել հոգիդ:
Կարո՞ղ ես չտրվել հոսանքներին ու չծախել հավատդ, բայց մեկտեղ մնալ վստահության արժանի մարդ։
Ես ուզում եմ իմանալ կարո՞ղ ես շարունակել տեսնել գեղեցիկը, երբ այն ամեն օր չէ, որ այնքան աչք ծակող կլինի... Ընդունել ներկան, այնպիսին ինչպիսի կա։
Դու կարո՞ղ ես արդյոք ապրել ինձ հետ իմ կամ քո պարտությունը, և, այդուհանդերձ, կանգնել լճի եզրին ու գոռալ՝ «Այո՜» արծաթափայլ լիալուսնին:
Ինձ չի հետաքրքրում որտեղ ես ապրում և որքան փող ունես դու։
Ես ուզում եմ իմանալ դու կարո՞ղ ես վշտի և հուսահատության գիշերից հետո՝ մինչև ոսկորներ ցավից հոգնած, վեր կենալ և անել այն, ինչի կարիքն ունեն մեր երեխաները:
Ինձ համար մեկ է` ում ես դու ճանաչել և ինչպես ես հայտնվել այստեղ:
Դու պատրա՞ստ ես ինձ հետ միասին խելակորույս կանգնել կրակի մեջտեղում` առանց վարանելու:
Ինձ համար միևնույն է դու ինչ ճանապարհով և ումից ես ամենը սովորել։
Ես ուզում եմ իմանալ ի՞նչ կա լցված ներսդ, ի՞նչ կմնա, երբ ոչինչ չունենանք...
Ես ուզում եմ իմանալ․ դու կարողանո՞ւմ ես ինքդ քեզ հետ մենանալ ու քեզ դուր գալ դատարկության արտացոլանքի մեջ…»:


















Թարգմանությունը՝  Աննա Սիմոնյանի

Վարդան Սմբատյան․ Սիրիր ինձ, Լիլի

Վարդան Սմբատյան (1989 Երևան)






















1
Սիրիր ինձ Լիլի՜,
քանի դեռ թրթռում է սիրտս՝
վանդակում ցավի:
Լվա դեմքս քո արցունքներով,
փակիր բերանս համբույրներով Հուդայի,
մահիճս քո իգության ջրերի մեջ օրորիր:
Մահն իջնում է ճերմակ թռչնի պես
թևաթափ,
երեսիս․
ներբողիր աղթոքս առ Աստված,
սիրիր ինձ, սիրի՜ր ինձ, Լիլի։

*
2 
Ծովը 
լցվեց բերանս,
ու ցամաքեց աչքերումս, Լիլի,
խոսեց վերջին ձուկը՝
մխրճելով փշերը կրծքիս մեջ,
կաղկանձում են չաստվածները
լուսնի ափսեում,
թաղում մեր երազները
վիհերում:

*
3
Դու սիրուն կմեռնես, Լիլի...
Ծաղկափոշին կլցվի քունքիդ մեջ,
կբողբոջեն ցողունները մաշկիդ տակ:
Դու անցավ կմեռնես, Լիլի․

ես կրել եմ քո ցավերը իգական,
և մեղքերդ ճերմակ ասրից`
կքավեմ մնացած կյանքերում:
Երկնքում չփնտրես ոչ մեկին՝
գահն Աստծո նետեցին այսօր ցած,
լույսի հետ ես կիջնեմ կոպերիդ,
հանց ճերմակ- ճերմակ ուրվական:

*
4 
Ես կգրեի ամենասիրուն
բանաստեղծությունը,
հորիզոնին թափվող ճայերի,
կարմիր-կարմիր մայրամուտի, 

իմ ու քո,
իմ ու քո
ալեգորիկ սիրո մասին,
բայց բառերս ատոմներ են Լիլի՝
հրե ատոմներ,
ծամում եմ մինչև վերջ՝
անաղմուկ ու անտրտունջ։
Ինչ-որ մի տեղ
կավարտվի մատերիան ցավի,
Աստծո աչքերում `
մենք կհանդիպենք,
մենք կհանդիպենք...
 






ս Ես կգրեյի ամենասիրուն Բանաստեղծությոունը , Հորիզոնին թափվող ճայերի, Կարմիր- կարմիր 

среда, 14 ноября 2018 г.

Елена Шварц։ «Соло на раскаленной трубе»

LitАврора, Санкт-Петербург 2018

















«С такою лёгкостью в теле проснулась —
Будто я вчера застрелилась
Вишневой косточкой…».
Е. Шварц

Она...

Она и есть Петербург ... 
Город, который шумел в ней серебряными водами Невы, робко и тяжко молчал в ее взгляде безграничной тоской одиночества, в котором она грозно познавала себя и приближалась к Господу. Даже в самой безутешной боли, в ранах испытаний - страстный роман Петербурга и Елены Шварц окрылял ее, впечатляя каждый фонарь, каждую улочку.
Есть люди, которые олицетворяют свои города и посещая их пред нами воздвигаются арки их вер, охватывающий дух. Ранее мне посчастливилось путешествовать в Петербурге и несмотря искусство Шварц было тем временем незнакомо мне,
но по магическому зову души я ощущала город, как воплощение любви,
ибо даже не по случайному року я оказалась там вопреки любви.
Потом, спустя много лет, я искренне должна была жалеть о том, что не перевернула Петербург, не нашла Елену, не обняла, не сказала как сильно она нужна миру, а ведь мы с ней, получается, жили под одним небом и даже были современниками...

Я...

Я - Ереван, родина Вселенной, дом Бога.

Ее драма...

«И только блестка у всех в зрачках
Говорит о том, что душой они – поглощенный свет,
А тело – звездный разметанный прах.»
Е. Шварц

Женщина, утопившая свое сердце в Неве, такая замерзшая от
плача, что не настиг ее․

Моя драма...

Рассветы, в которых я просыпаюсь, очень часто поглощены шумом и люди
забывают познавать молчание. Все куда-то спешат, все о чем-то курят.
Моя драма - это седьмой день сотворения Земли: никто не знает тайну
отпечатка на моей руке.

Ее поэзия...

Истина глубин.

Моя истина...

Выжившее семье пшеницы на краю.

И, все- таки, Ахматова, Ольга Зив, Зинаида Гиппиус...

Елена Шварц.

О чем не плачут роковые женщины?

О падших богах, что разбились оземь...

Искусство...
Дарить бесконечность, порождать невесомость․

Стихи «Из зеленой тетради» ․․․

Это было давно, но правдой․ Елена Шварц – «Соло на раскаленной трубе» ․

Ее запрещали, потому что...

Она таила в себе загадку Огня, она несла в себе тайну Солнца,
она имела смелость падая раскрывать крылья․

«Благодарение» ...

Великое счастье, что выпадает лишь избранным – подвести
итог своей жизни «Реквиемом Благодарения», а не людской арией
трагедии конца․ Елена Шварц удостоилась этой милости свыше․

Маргарет Асланян – писатель, переводчица сборника стихов
Елены Шварц «Из зеленой тетради» на армянский язык
























Статья Киры Грозной
Источник։ Литературный журнал «Аврора»

понедельник, 12 ноября 2018 г.

Պաբլո Ներուդա․ Այստեղ ես սիրում եմ քեզ

Պաբլո Ներուդա (1904-1973 Պառալ, Չիլի)























Այստեղ ես սիրում եմ քեզ:
Քամին փռել է իր ցանցերը սոճիների արանքում:
Լուսնի պայծառությունն արտացոլվել է
ալիքվող անհանգստության մեջ ջրերի:
Օրերը միանման են, բայց մրցավազքում իրարից առաջ ընկած:

Մշուշը փռվեց պարող ուրվագծերից մեկում:
Մայրամուտից անդին` արծաթն ի վար օրորվում է ճայը:
Առագաստն իբրև լուսատու մի մոմ: Հեռավոր աստղեր:
Կամ էլ սև խաչն է մենավոր նավի:

Ահա լուսանում է:
Ու նույնիսկ իմ սիրտն է լցվում խոնավությամբ:
Ու ղողանջում է, ու կարկաչում է` ձայնարկելով հեռավոր ծովը,
ինչպես նավահանգիստ.
այստեղ ես սիրում եմ քեզ:

Այստեղ ես սիրում եմ քեզ, և հորիզոնն անզոր է 
անհնարինորեն թաքցնել քեզ ինձնից:
Դու սիրված ես իմ կողմից նույնիսկ ցրտի մեջ ամբողջ աշխարհի:
Իմ համբույրները վազում են քեզ մոտ հսկա նավերով,
վազում ջրերով բոլոր ծովերի,
բայց երբեք, երբեք չեն հասնում տորմիղ:

Ես ինձ զգում եմ մոռացված,
ինչպես հին խարիսխ,
տխուր զսպանակ, որ թալանված է ժամանակի կողմից:
Իմ կյանքը պաշարված է հոգնությամբ` երբեք չեկող քաղցի.
ես սիրում եմ այն, ինչին չեմ տիրում:
Դու այնքան հեռու ես: Ու կրկին հուսահատությունս պատերազմում է
անշտապության դեմ մթնշաղի:

Բայց գիշերը գալիս է ու արարվում է երգը:
Եվ լուսինը սկսում է պտույտը նիրհի:
Հսկա աստղերով ինձ են նայում քո աչքերը:
Եվ, որովհետև, սիրում եմ քեզ -
սոճիները քամիների մեջ երգում են անունդ ամեն ասեղով փշե`
բարակ և ճկուն...
















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի