Որոնել

воскресенье, 18 ноября 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Ամեն բան կանցնի

Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)


Վաղը երկարաթև թախիծների ձմեռ կիջնի 
մենավոր քաղաքի կտուրներին,
հիշողության փայտփորիկը կուչ կգա 
ծառին թախիծների։
Արցունքների մեղեդին կլցվի ցավի ջրափոսը,
կաստղաթափվի սիրտը երկնքի
և․․․ Ամեն բան կանցնի։
Հնարավոր ու անհնարին ամեն տեղ
դու կկորցնես հիշողության կարմիրը, 
ծանր լռությունը` ձայնիս մեջ երկրաշարժված ժայռերի,
աչքերս՝ զարմանալիորեն հաշտված`
կամուրջներից ցած նետվող 
թռչունների տխրությանը,
ձեռքերս՝ երակները ցրտի.
այնտեղ, ուր հասկերը կօրորվեն
արցունքներում Սիրիուսի
և հացենիները գլխիկոր 
կարձագանքեն հեկեկանքը լուսնի`
ես կլինեմ վերջինը, ով կամեցավ ապրել,
ես կլինեմ միակը, ում չես մոռանա...











Комментариев нет:

Отправить комментарий