Որոնել

четверг, 15 ноября 2018 г.

Վարդան Սմբատյան․ Սիրիր ինձ, Լիլի

Վարդան Սմբատյան (1989 Երևան)






















1
Սիրիր ինձ Լիլի՜,
քանի դեռ թրթռում է սիրտս՝
վանդակում ցավի:
Լվա դեմքս քո արցունքներով,
փակիր բերանս համբույրներով Հուդայի,
մահիճս քո իգության ջրերի մեջ օրորիր:
Մահն իջնում է ճերմակ թռչնի պես
թևաթափ,
երեսիս․
ներբողիր աղթոքս առ Աստված,
սիրիր ինձ, սիրի՜ր ինձ, Լիլի։

*
2 
Ծովը 
լցվեց բերանս,
ու ցամաքեց աչքերումս, Լիլի,
խոսեց վերջին ձուկը՝
մխրճելով փշերը կրծքիս մեջ,
կաղկանձում են չաստվածները
լուսնի ափսեում,
թաղում մեր երազները
վիհերում:

*
3
Դու սիրուն կմեռնես, Լիլի...
Ծաղկափոշին կլցվի քունքիդ մեջ,
կբողբոջեն ցողունները մաշկիդ տակ:
Դու անցավ կմեռնես, Լիլի․

ես կրել եմ քո ցավերը իգական,
և մեղքերդ ճերմակ ասրից`
կքավեմ մնացած կյանքերում:
Երկնքում չփնտրես ոչ մեկին՝
գահն Աստծո նետեցին այսօր ցած,
լույսի հետ ես կիջնեմ կոպերիդ,
հանց ճերմակ- ճերմակ ուրվական:

*
4 
Ես կգրեի ամենասիրուն
բանաստեղծությունը,
հորիզոնին թափվող ճայերի,
կարմիր-կարմիր մայրամուտի, 

իմ ու քո,
իմ ու քո
ալեգորիկ սիրո մասին,
բայց բառերս ատոմներ են Լիլի՝
հրե ատոմներ,
ծամում եմ մինչև վերջ՝
անաղմուկ ու անտրտունջ։
Ինչ-որ մի տեղ
կավարտվի մատերիան ցավի,
Աստծո աչքերում `
մենք կհանդիպենք,
մենք կհանդիպենք...
 






ս Ես կգրեյի ամենասիրուն Բանաստեղծությոունը , Հորիզոնին թափվող ճայերի, Կարմիր- կարմիր 

Комментариев нет:

Отправить комментарий