Ֆրիցիս Բարդա (1880-1919 Ռիգա, Լատվիա)
Դու կարող ես գոռալ՝
չեն լսի քեզ,
բայց լռությունդ
խլացնող ճիչով
դագաղ կիջեցնի
աղմկող հողին․․․
*
Ամեն ծաղիկ
սիրուհին է ձորի,
բայց սիրտը նրա
նվաղում է լոկ
գրկում կակաչի․․․
*
Սեզից առնում եմ հոտը վարսերիդ,
խոտերին փռում կանաչ վերհուշներ․
ուր-որ է օրը անհույս կմթնի,
ևս մի կարոտ կփարվի հողին․․․
*
Մարգագետնին եղյամն է լացիդ,
ուռենիները վարսերիդ ալիքն են երազում տխուր,
այս գյուղակը թախծոտ երգ է իմ ու քո մասին,
այս գյուղակում սերն ավարտվում է,
երբ ճաշակում են խնձորը․․․
*
Կգա ժամանակ ու մենք կավարտվենք։
Բոլոր հեքիաթներս կսեփականացնեն մարդիկ,
որ չեն կամենա իմանալ անունս,
իրիկնամուտին դեղնած հանդերում
կտառապի մեկը ու չի իմանա,
որ այդ նույն տեղը իմ ու քո համար
գիշերը յոթ օր խնդրել է լույսին
իբր միամիտ՝ մի քիչ ուշանալ․․․
Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի
Դու կարող ես գոռալ՝
չեն լսի քեզ,
բայց լռությունդ
խլացնող ճիչով
դագաղ կիջեցնի
աղմկող հողին․․․
*
Ամեն ծաղիկ
սիրուհին է ձորի,
բայց սիրտը նրա
նվաղում է լոկ
գրկում կակաչի․․․
*
Սեզից առնում եմ հոտը վարսերիդ,
խոտերին փռում կանաչ վերհուշներ․
ուր-որ է օրը անհույս կմթնի,
ևս մի կարոտ կփարվի հողին․․․
*
Մարգագետնին եղյամն է լացիդ,
ուռենիները վարսերիդ ալիքն են երազում տխուր,
այս գյուղակը թախծոտ երգ է իմ ու քո մասին,
այս գյուղակում սերն ավարտվում է,
երբ ճաշակում են խնձորը․․․
*
Կգա ժամանակ ու մենք կավարտվենք։
Բոլոր հեքիաթներս կսեփականացնեն մարդիկ,
որ չեն կամենա իմանալ անունս,
իրիկնամուտին դեղնած հանդերում
կտառապի մեկը ու չի իմանա,
որ այդ նույն տեղը իմ ու քո համար
գիշերը յոթ օր խնդրել է լույսին
իբր միամիտ՝ մի քիչ ուշանալ․․․
Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի
Շատ իմ պոետը դարձավ,,,,
ОтветитьУдалитьՇնորհակալություն, սիրելի Մարգարետ։🙂🙂🙂