Որոնել

суббота, 11 августа 2018 г.

Պետեր Սանդելին. Տափաստանի Կին. արդի շվեդական պոեզիա

Պետեր Սանդելին (1930)






















Դու կգաս մղոններով ցրտի՝ 
ափերիդ մեջ մոխիրն ընկած արևի:
Ես կճանաչեմ քերծված ոտքերիդ ճերմակությունը
և պատուհանի մոտ կխմեմ թունդ ռոմ՝
ամենապարտված լացը՝ կյանքեր կործանած տղամարդու:
Ոսկորներիս մեջ կշոշափես 
քեզնից հետո մնացած անապատը
և կդառնաս սիրուհին ավազներիս:
Իմ տան մեջ ամեն ինչ կճչա կործանումս,
գիշերները, ուր դու չղջիկ էիր և լույս էր ցավս,
առավոտները՝ թպրտացող լուսիններով,
հոգեվարքող լռությունները՝
նվաղող հույսի կամրջակին:
Դու կգաս փոթորիկներով կարմիր՝
փաթաթված դողով մայրամուտների,
կռացած, ինչպես վշտաբեկ բարդի,
փոքրացած որպես որբացած մանուկ...
Դու կգաս, կգաս, իմ կին արևի,
դու կգաս այնպես, այնպես միամիտ՝
կրծքիդ տակ պահած ամայությունը տափաստանների,
սրտումդ սարսափը՝ արտասվող Աստծո.
Ես քեզ կսիրեմ, կսիրեմ նորից,
դու ինձ կներես, կներես մահդ...






















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий