Որոնել

суббота, 1 декабря 2018 г.

Մանվել Միկոյան․ բանաստեղծություններ


Մանվել Միկոյան  (1961)






















Խաբկանք

Փոքր բլուրը մեր աչքին
հսկա սար է երևում,
գորովանքի մշուշով ենք լցնում
երբ անդրդվելի ու կույր
Մշուշը չի ցրվում,
մեզ բաժանող տարածությունը։
իսկ բարձրանալիս դյուրինությունը
երբ մոտենում ենք բլրին,
վերագրում ենք
արդեն թվում է՝ մենք եթերում ենք։
մեր ոտքերի և կամքի ամրությանը,
Երբ բլրի գագաթին ենք,
իսկ մարդիկ՝
մշուշը տեղափոխվում է ներքև,
ու շատ փոքր է երևում ամեն ինչ,
-Ես բարձր, շատ բարձր
օրվա վազքի հևաշարժերում,
չնչին են երևում՝ չկնկատելու աստիճան։
սարի գագաթին եմ,-
անդառնալի անդունդը,
մտածում ենք՝ համոզվախ
ու ինքնավստահ՝
գահավիժելով ինքնախաբեության
որն առաջացել է
հոգեխեղված խաբկանքից։
սարի ու փոքր բլրի տարբերության

*
Ես անցնում եմ
տարբեր գույների լույսերի
կարծր թվացող սյուների միջով՝
վայելով պատնեշների հաղթահարման
սնամեջ պատրանքը,
դեմքիս զգալով փշրվող հարթության
թարմացող շոյանքը,
աչքերումս պահելով
հեռացող լույսերի խրձերը բարակ,
որպեսզի տաք լինեն մշտապես
հիշողություններիս գույները՝
գորշ օրերի գրոհներից
պաշտպանելիս․․․
Ես անցնում եմ լույսերի
կանոնավոր սյունների միջով՝
իմ ուրվագիծը թողնելով
նրանց մտապատկերներում,
որպեսզի երբ հեռու լինեմ,
անվերադարձ հեռու,
իմ փոխարեն շնչի նա
և ժպտա ժամանակին։

*
Իմ չգրված
բոլոր բանաստեղծությունները
քո մասին էին…
Բառերը խճճվում ու
հոշոտում էին իրար,
բառերը մոխրանում էին
ինձ ուղեկցող քո հայացքից,
քո հպումների չպաղող ջերմությունից,
սպասման անթիվ հղացումներից
լույս էին արձակում բոլոր գույները,
կուրացնում աչքերս,
և ես անկարող էի նայել լուսաբացին,
նայել մայրամուտին՝
առանց քո ներկայության,
ու թղթի ճերմակությունը խաթարելը
մեղք էր անքավելի…
Իմ չգրված
բոլոր բանաստեղծությունները
քո մասին կլինեն…
Թուղթը կմնա ճերմակ ու անբիծ,
իսկ բառերը կհավաքվեն երկնքում,
կդառնան թռչուններ,
որոնց անունը դու,
միայն դու գիտես…

Խոտերի երազը
Ծառերը վերծանում են
ճաքճքված ասֆալտի
խոտերի հառաչանքը
ճեղքերից աճած
քաջալերում նրանց ներխոյանքը
և տերևների ռիթմիկ սոսափյունով
քայքայվող շերտերի
դեպի հողը խոնավ`
երեսպաշտ հարմարավետության
պինդ ցողուններով մոլախոտերի
տակ թաքնված…
Դաժան է պայքարը
արմատների դեմ,
լկտի համառությամբ:
որոնք ճզմում են
փափկասուն խոտերի արմատներին`
Խոտերը երազում
գեհենական քրքիջով
գերանդի են տեսնում,
որը վրիպում է`
սահելով իրենց վրայով,
տապալվող մոլախոտեր,
Իրենց նուրբ արմատներին
որոնք լցվում են հետո
անճոռնի ինքնաթափը…
կրկնաերազ են տեսնում.
Խոտերը երազում
և վայելում թթվածինը հանապազօրյա…
գուրգուրում են խայտացող ծիլերը
չաճած ծաղիկների,
ասֆալտի ճեղքերից
որոնք դուրս են գալիս հետո
Խոտերի երազը
վերերկրային մեղեդին:
շարունակվում է բաց աչքերով…
ծառերի տերևները քամու մատներով
հանգավորում են
խոտերի և ծաղիկների

*

Դու որտե՞ղ էիր, երբ լուսաբաց էր,
երբ արևի արթնացող կրակների մեջ
ես ամեն օր փնտրում էի քո դեմքը,
երբ հասնում էի աշխարհի ծայրը,
նամակներիդ հետ դեգերում
իմ ոտքերի տակից փախչող ժամանակի
խճճված ոլորաններում,
հետո հազիվ կռահում,
որ այդ մեկն էլ քո հերթական նմանակն է եղել:
Որտեղի՞ց էին այդքան նմանակները,
ինչո՞ւ էին ընդառաջ գալիս ինձ՝
մոլորության խախուտ նավակներին նստած:
Մենք այդպես էլ միասին չդիմավորեցինք լուսաբացը,
բայց քայլում ենք միասին դեպի մայրամուտ:
Քանի՜ անգամ են փշրվել իմ թևերը,
երբ թափանցիկ են թվացել ժայռերը,
քանի՜ անգամ եմ ես այրվել
ուրիշների խրախճանքը կատարյալ դարձնելու համար:
Մոխիրներս տարել է քամին,
լցրել առուները մանկության ցնորքների,
որ նորից վերադառնամ նորոգ թևերով:
Հետո գալարվել եմ ցավերից,
հետո փնտրել եմ ու նորից փնտրել:
Այդ ինչպե՞ս նորոգեցիր իմ թևերը,
երբ ցավից արդեն ոռնացին
բոլոր թափանցիկ ժայռերը,
և ես տեսա վերջապես նրանց դաժան կարծրությունը:
Դու ինձ տանում ես հանդա՜րտ
դեպի կանաչ բլուրներն իմ տենչերի,
որոնք արթնացել և երամ կազմած
ուղեկցում են մեզ ամենուր և ամեն վայրկյան:
Մենք միասին չենք դիմավորել լուսաբացը,
բայց միասին ենք գնում դեպի մայրամուտ:



Комментариев нет:

Отправить комментарий