Որոնել

воскресенье, 2 декабря 2018 г.

Լիզա Մայեր․ «Երկդեմ Հրեշտակ» գրքից

Լիզա Մայեր (1954 Ավստրիա )























աղոթքի դեղին ավազը 
լցվում է հայացքիս վանք
չվում են հույսի թռչունները
անձրևում սպասումները
օրը ծաղրածու է ու թույն
օրը մոհիկան է ու մահ
եթե ջրիմուռները խոսել իմանային
բոլոր ծովերը կիմանային
ձկների գաղտնիքը
ուրեմն մահը միակ հնարավորությունն է
խղճահարությամբ ներելու
բերանբացությունը
անթև տղամարդկանց

*
թռչունները ապաշխարում են երկինքը
հողն արտասվում է երկունքը հացի
աշխարհում ամեն ինչ 
ինքնամաքրվում է
տառապանքի 
ազնվությամբ

*
մրջյունները կլցվեն մաշկիս տակ
փողոցներով կտանեն ննջող փղերին
այսպես կընկնի իմ ցավը
ու հողը կլինի միակը
ով տեր է

*
գանգրահեր 
կանայք
երազում են 
դա
թերևս
նրանց
ամենախելամիտ 
փախուստն է

*
անունդ կոտրվեց
քթիցս արյուն եկավ

*
հիշեցի վերջին համբույրդ
սալորների մեջ
ամառը մնաց շուրթերիս
մոխրե քամիներով
ճակատագրի

*
շնչառությանս թելին
երկու թռչուն է դողում
եթե չգիտեիր մեռնել
ինչու՞ աղոթեցիր 
ջրերի արտասուքներում





















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий