Որոնել

суббота, 15 декабря 2018 г.

Մաքսանս Սմանիոտտոն․ «Հայաստանը՝ կաղապարներից դուրս» գրքից․ հուշապատումներ

Մաքսանս Սմանիոտտոն (1987 էքս-ան-Պրովանս, Ֆրանսիա)





















Ծանոթագրություն

Թարմ հայացք հայ հասարակությանը․ ահա թե ինչ է առաջարկում Մաքսանս Սմանիոտտոն 2 տարի Երևանում ապրելուց հետո: Մանկության հիշողություններն ու Կենտրոնական Ասիայի հանդեպ տածած յուրահատուկ սերը մղեցին երկակի մշակույթ կրող՝ իտալացի և ֆրանսիացի, երիտասարդ հոգեբանին հետաքրքրվել Հայաստանով: Սահուն հոսող տեքստի միջոցով գիրքը կարդացվում է որպես արկածներով և ծիծաղելի անեկդոտներով լի պատմություն: Բացահայտելով լեռներում ապրող առեղծվածային մարդկանց, Արեւմուտքի եւ Արեւելքի հատման հանգույցը, Մաքսանս Սմանիոտտոն դեկոդավորում է հասարակության կոլեկտիվ պատկերացումները, բարքերը եւ սովորույթները, որոնք ծանոթ չեն նույնսիկ մի շարք սփյուռքահայերի: Նա վկան է լինում մի շարք մեծ իրադարձությունների՝ «Էլեկտրիկ Երեւան», Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված քայլերթ, Լեռնային Ղարաբաղի 4 օրյա պատերազմ, Թավշյա հեղափոխությանը նախորդած Սասնա ծռերի ճգնաժամ: Ունենալով անհագ հետաքրքրասիրություն՝ հեղինակը բացահայտում է նաեւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հեռավոր քաղաքներն ու գյուղերը, Վրաստանը, Աբխազիան, Իրանը՝ Թավրիզից մինչև Յազդ, ինչպես նաև Թուրքիայի Արևելքը՝ հաճախ ճանապարհորդելով ավտոբուսով, ավտոստոպով, կացարան գտնելով տեղացիների տներում: Մաքսանս Սմանիոտտոն ծնվել է Իտալիայում, ներկայումս բնակվում է Ֆրանսիայի հարավում գտնվող Էքս-ան-Պրովանս քաղաքում: Հոգեբան է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

*

Հանկարծակի մասնակիցներից մի աղջիկ սկսեց հեծկլտալ: Նա ուներ բաց շագանակագույն աչքեր: Նրա ընկերուհին մեզ պատմեց, որ աղջիկը կորցրել է իր նշանածին, ով մահացել էր 4 օրյա պատերազմի ժամանակ: Արդեն 3 տարի է, ինչ նշանված էին և պետք է ամուսնանային մի քանի շաբաթից: Աղջկա ընկերուհիները հավաքվեցին նրա շուրջը՝ փորձելով մխիթարել: Քարացել էի՝ չիմանալով ինչպես արձագանքել: Մի փոքր վարանելուց հետո Հասմիկն առաջարկեց միասին աղոթել: Հայացքներն ուղղեցին սենյակի մյուս կողմը, փակեցին աչքերը, կախեցին գլուխները, մոտեցրին ձեռքերը կրծքավանդակին ու սկսեցին աղոթել: Հասմիկն ապահովում էր աղոթքի ռիթմը, աղոթում էին առաջնագծում գտնվող զինվորների ու խաղաղության համար, որպեսզի աղջկա նշանածի հոգին հանգչի խաղաղությամբ: Հետևում էի նրանց՝ գիտակցելով, թե որքան են հենց ծեսերը, ավելի շատ, քան կրոնը կարևոր մարդկանց համար՝ հնարավորություն տալով սգալ և խաղաղեցնել նրանց գիտակցությունը: Մի պահ նայեցի աղջկան: Աչքերն արցունքոտ էին ու կարմիր, բայց իրեն ավելի լավ էր զգում: Դադարեց լաց լինել... Պարուրվեցի խոր տխրությամբ, որում կար ապստամբելու զգացում: Ինչպե՞ս է հնարավոր լինել այրի 20 տարեկանում: Ինչպիսի՞ արդարություն կարող է գոյություն ունենալ երիտասարդ այրու ու տիեզերքի բոլոր այրիների համար: Այս դրվագն ինձ խորապես վշտացրեց ու ես լցվեցի ապստամբության ոգով, որը նախկինում երբևէ չէի զգացել: Կարծում էի ու մինչ օրս էլ կարծում եմ, որ տեղի էր ունեցել մեծ անարդարություն, որը ոչ միայն ֆիզիկական էր, այլև էկզիստենցիալ: Ահա թե ինչու գրքի այս գլուխը նվիրում եմ այրի աղջկան:

 *


Ժամանելով փաբ՝ տեսանք շատ նիհար, 2 մետր հասակ ունեցող տղամարդու: Սևամորթ: Աֆրիկացի: Ապշել էի: Նա ձեռքի շարժումով կանգնեցնում էր դեպի փաբ ուղղորդվող մարդկանց, հրավիրում նայել փաբի մուտքի կամերային face controle անցնելու համար և կարգի էր հրավիրում արբած ու ագրեսիվ հաճախորդներին:
- Ֆրանսերեն խոսում ե՞ք,- հարցրի ես:
- Այո, խոսում եմ, ֆրանսիացի ե՞ս, - սուբսահարյան սուր ակցենտով հարցրեց նա:

*

Մի երեկո, երբ դուրս էի գալիս հերթական փաբային երեկույթից, տեսա նրան՝ Մոնգոյին, ով շախմատ էր խաղում հայի հետ: Ամենաքիչը 10 հայ էլ լռությամբ հետևում էին խաղին: Ժամանակ առ ժամանակ միայն շշնջում էին ու խաղացողների ընտրած մարտավարությունները մեկնաբանում: Նայում էի նրանց՝ արբած ու զարմացած: Արժեր գալ Հայաստան տեսնելու, թե ինչպես է կոնգոլացին շախմատ խաղում հայի հետ կեսգիշերն անց, փաբի դիմաց:

















Թարգմանությունը՝  Անի Մելքոնյանի

Комментариев нет:

Отправить комментарий