Որոնել

воскресенье, 9 декабря 2018 г.

Ռոբինսոն Ջեֆերս․ բանաստեղծություններ

Ռոբինսոն Ջեֆերս (1887-1962 ԱՄՆ)























Մահճակալ՝ պատուհանի մոտ

Երբ մենք կառուցեցինք այս տունը՝
իմ մահվան մահճի համար ես ընտրեցի սենյակ՝ տեսարանով ծովի։
Այն պատրաստ է։ Սովորաբար դատարկ է մահճակալը,
պատահում է՝ տարին մեկ ինչ-որ մի հյուր է գիշերում այստեղ։ 
Դժվար թե նա կռահում է,որ կպառկի դրա մեջ հետո։ Ես հաճախ եմ մտնում այս սենյակ։
Ոչ հակակրանք, ոչ գայթակղության մոլորություն։ Ավելի ճիշտ՝ թե՛ մեկը, թե՛ մյուսը,
բայց դրանք այնքան հավասար են, որ ոչնչացրել են իրար -
արդյունքում միայն բյուրեղյա հետաքրքրասիրություն։ Մեզ 
թույլ են տալիս հասցնել ավարտին այն, ինչ մենք պիտի ավարտենք։
Կլսվի մեղեդու նմանվող մի բան,
երբ համբերատար մի դև՝ երկնքի և ծովալիքների հետևից
կզարկի իր բահը հատակին և երեք անգամ կձայնի՝
գնացինք, Ջեֆերս։

*
 Որովհետև անհեթեթ է

Խնայիր քեզ, երբ քո առաջ կբացվի սարսափելի արատավոր լույսը տիեզերքի,
անհատակ ճահիճն աստղերի։ Սակայն չփախչես դրանից․ հնրավոր է՝ դու սովորես ինչ-որ բան։

Խնայիր քեզ, երբ քո առաջ մերկանա գարշելիությունը տղամարդկանց ու կանանց։
Սակայն չփախչես դրանից․ հնարավոր է՝ դու սովորես ինչ-որ բան։

Հավատն, ինչպես այստեղ խոստովանել են մեզ՝ անհեթեթ է։ Ընտրության հարց է։
Ընտրիր քրիստոնեությունը՝ փարախը հորթերի, կամ կոմունիզմը՝ բախումն առնետների։ Մարդակեր աստղերից թաքցրու քունքերդ հավատով։

*
Հոկտեմբերի արձակուրդներ

Դեռ աշուն է, սակայն կիսաձմռան կեսգիշերի 
բոլոր փառահեղ հրաշքները լուսացող առավոտվա ժամը երեքին են՝
կապույտ է Սիրիուսը, կարմիր են Օրիոնն ու Ալդեբարանը, Պլեադաները
լեռնագագաթների պես ճերմակ՝ շարվել են տանիքների չմուշկին։ Նրանց ցոլքը
երաժշտություն է։
Պարեղանակից տունը դողում է, ինչպես սիրտը․
մեր տղաները մեծացել են ու հիմա նրանց մեղեդին աղջիկներն են։
Քամին օրորում է ծառերը, բլուրներին հնչում է մոխրագույն օվկիանոսի երգը,
ու թեպետ ես տաքացնում եմ արյունն աստղացոլքերի, ոչ թե աչքերը կուսական՝
գիշերը հաստատ խելագարվել է երաժշտությունից։





















Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий