Որոնել

воскресенье, 2 декабря 2018 г.

Սաթեն Վարդանյան. Երբևիցե տեսե՞լ ես

Սաթեն Վարդանյան  (1992 Երևան)























Դու երբևիցե տեսե՞լ ես՝
ինչպես է փետուրը լիզում ձեռքը պոետի,
ինչպես է թանաքը խառնվում
թեփուկներին ձկների,
կախաղանվում փոթորիկը հողմաղացին...
Անկեղծորեն խոստովանիր՝
երբևիցե կերե՞լ ես նրա աչքերին
սերտաճած ջրիմուռները.
և եթե այո, ապա ցույց տուր լեզուդ,
երբևիցե տեսե՞լ ես՝
ինչպես է պոետը ծամում
փշեպսակը լավաշի,
և եթե այո ապա հայացքդ
պահ տուր արևին...
արևին...
արևին... 



1 комментарий:

  1. Չքնաղագեղ ու նրբին` հեղինակի նման։
    Գրկում եմ յուրաքանչյուր տողը, սիրելի Սաթեն։
    Շնորհակալություն, Մարգարետ, սիրելիս։😊

    ОтветитьУдалить