Որոնել

суббота, 8 декабря 2018 г.

Իյեհուդա Ամիխայ. բանաստեղծություններ

Իյեհուդա Ամիխայ (1924-2000)






















Ավարտվեց արագ և դառը
դանդաղ ու քաղցր էր մեր ժամանակը
դանդաղ ու քաղր գիշերները
երբ ձեռքերս հուսահատության մեջ
չէին կարողանում հպվել իրար
հանդիպելով ամենուր քո մարմնի սերը
որ կար մեր միջև

երբ ես քեզ տիրանում էի
թվում էր անհավատալի երջաանկությունը
չափվում է սուր ցավով
արագ և դառը

դանդաղ և քաղցր էին գիշերները
իսկ հիմա դրանք դառն են ու չոր, ինչպես ավազը
լինենք խելամիտ
և էլի անեծքին հաջորդում է անեծքը

երբ կորցնում էինք սերը
ավելի շատ խոսքեր էինք ասում
երկար ու ճիշտ
եթե միասին մնայինք
կդառնայինք լռություն

*
Ինչպես երկու քար՝
մենք գլորվեցինք ժայռի ստորոտին
ու պառկեցինք հանգստանալու։
Այստեղ մենք արմատներ կթողնենք։
Կնայենք, թե ինչպես են մեր վրայով գլորվում
ձմեռներն ու գարունները։
Տարին, հաջորդը - արևը, քամին, ամպերի ստվերները
վերևից կնորոգեն մեր շղթայվող մարմինները,
բայց անգամ ամռան տապին
մեր ոտքերի տակ խոնավ կլինի
գարնան հմայող հողը,
որից հառնում է առեղծվածային կյանքը։
Այս հողը միայն մերն է,
գաղտնիքը նրա՝ մերն է միայն,
այնտեղ՝ քարի տակ։

*
Փռեք անկողինս տաք երկնքում,
որն ինչ-որ ժամանակ եղել է ջուր

այս աշխարհը չարչարվեց ի փառս
խաղաղեցնելու մեզ
մենք այլևս այսպես չենք տանջվի

կկարողանանք շարունակել ապրել
կարևորը
չհանդիպենք իրար

*
Սիրո պատճառը մարմինն է
իսկ հետո սիրո պնդումը մարմինն է
իսկ հետո սիրո բանտը մարմինն է
բայց երբ մարդը մեռնում է
սերը ազատագրվում է
և այն այնքան է
ասես ջարդվել է խաղասարքը
և միանգամից փուլ են եկել
բոլոր սերունդների
երջանկության
մետաղադրամները

*
Կանհետանա մեր մարմինների հետքը՝
վկայումն այն բանի, որ մենք եղել ենք այստեղ։
Աշխարհը կլռի մեր հետևից,
կհարթվի ավազը։

Եկել է ժամանակը՝
դու այլևս չես լինի դրանից հետո,
և քամին քշում է ամպերը՝
դրանք չեն անձրևի
մեր երկուսի վրա։

Քո անունն արդեն նավով հեռացող ուղևորների ցանկում է,
քո անունն արդեն հյուրանոցների մշտական հաճախորդների ցուցակում է։
Դրանց անվանումներից կանգ է առնում սիրտը։

Ես երեք լեզու գիտեմ։
Դրանց երանգներն ինձ թույլ են տալիս տեսնել։
Դրանց երանգները թույլ են տալիս երազել։

Ոչ մեկը չի օգնի։














Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий