Որոնել

воскресенье, 2 декабря 2018 г.

Ժուժա Ռակովսկի. «Միակողմանի փողոցը» գրքից

Ժուժա Ռակովսկի (1950 Շոպրոն, Հունգարիա)






















Մենք մեզ չենք խաբի,
եթե անգամ լինի վերջին ձմեռը,
եթե անգամ լուսնի խնձորն ընկնի
ուրիշ հեքիաթ․
այնտեղ՝ ինձանից յոթ պատ հեռու,
դու խեղդվում ես ձեռքիցդ պակասող
մատներիս մետաքսից,
այստեղ՝ քեզանից իննը դժոխք ներս,
ես երազում եմ, որ կրկնվես․․․

*
Ինչ էլ լինի՝
սրբիր առավոտի արցունքը
և մի մոռացիր իմ մասին։
Քեզ կգրկեն հազար անգամներ՝
ավելի ջերմ,
ավելի ամուր,
ավելի վստահ,
քեզ կնվիրեն
աշխարհ,
սիրտ,
աստղեր,
որդի,
քեզ կասեն՝ սիրում եմ՝
նախքան սկիզբ,
մինչև վերջ,
հավերժ,
անդին
ու կհամբուրեն,
կհամբուրեն քեզ՝
ագահ,
ինքնիշխան,
կրքահույզ,
քաղցած,
և ոչ ոք, ոչ ոք
չի լցվի քո կյանք
իմ առավոտով,
որ արտասվում է
հիշողությունից
քո տաք մատների․
ինչ էլ որ լինի՝
ինձ մի մոռացիր․․․

*
Իմ փողոցով, ուր կանայք անցնում են
անփույթ արձակած վարսերով
և շրջազգեստներով՝ գաղտնիք,
ոչ մի աղավնի չի բերում ինձ քեզնից նամակ։

Թոքախտավոր աշուն է,
անշուք երթևեկություն,
ես քեզ փնտրում եմ կոշիկներում օտարների,
անձրևանոցների տակ սև։

Երբ գաս՝ պատուհանիս հին փեղկը 
ծույլ կճռռա կեսգիշերին,
երբ գաս՝  գաղտնիքով մատներիդ
կօրորվի քո սիրած շրջազգեստս․
միակողմանի փողոցներում կորած մարդիկ
երկրի և երկնի պատերազմն են․․․





















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий