Որոնել

понедельник, 16 июля 2018 г.

Ջոզուե Կարդուչչի. Հիշողություն. նոբելյանակիր պոեզիա

Ջոզուե Կարդուչչի ( 1835-1907 Տոսկանա, Իտալիա)

Ջոզուե Կարդուչչիի դիմանկարը
Նկարիչ՝  Alessandro Milesi
















Լինա, ձմեռը մոտենում է շեմին,
երեկոն տարածվում է՝ հագած ցուրտը,
իմ հոգում ծաղկում է
մայիսյան առավոտը...

Տեսնու՞մ ես վարդագույն լույսերում

շողարձակող ձյունը՝ գագաթներին Ֆեդրիադայի,
լսու՞մ ես օդում կաստալական ալիքների 
մեղեդին թևածող...

հատված Ջ.Կարդուչչիի «Աէոլյան» բանաստեղծությունից




Հիշողություն 

Ոչ ոք չի բացել իմ տան դուռը քեզանից հետո...
Դեղնասիրտ, դեղնալուռ սարդերը հյուսում էին իմ աչքերի
տխրության ոստայններն անթափանց:
Կարմրահեր, կարմրակուրծք թռչուններն էին ճչում
մատներիս օղակներում:
Ելիսեյան դաշտերից քամին բերում էր քո հոտը՝ 
տարուբերվող օդում, արտասվող անքեն:
Առավոտների այտափոսերում լվացվում էր 
հուսաբեկության աղաղակը
և դու ներս էիր մտնում հիշողության փայտե դռներից՝
ճերմակափեշ զգեստով՝ եթերներից հյուսված,
և ես սուզվում էի անելանելիության սև՜, սև՜ ջրերում...
Մի կաթնափետուր ճայ մեռավ սպասումիս բարձրավանդակին,
հրդեհվեցին Ելիսեյան արտերը ոսկե.
դու չեկար լուսաբացի կին իմ,
դու չփրկեցիր երգն աէոլյան...


Ջոզուե Կարդուչչիի դիմանկարը
Նկարիչ՝  Vittorio Corcos




















Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի


Комментариев нет:

Отправить комментарий