Որոնել

воскресенье, 1 июля 2018 г.

Սաթեն Վարդանյան. Անմարսելի և աններելի

Սաթեն Վարդանյան (1992 Երևան)

















7
Կայլաս, քեզ վրա թափվող աստղերն իմ արցունքներն են,
դու լողում ես գիշերային ավազների մեջ իբրև կույս,
քեզ ոչ ոք չի մոռանում, քեզ ոչ ոք չի ճանաչում,
և ծիծաղում է Տերը, ով մի օր թաքցրել էր ինձ գագաթիդ
և պարում է Տերը. օ՜ ինչպիսի անհնազանդ բանաստեղծություն.
ուզում եք իմանալ ավելի՞ն. ես յոթ պար գիտեմ,
յոթն էլ պարել եմ Աստծո հետ առանձին…

Կայլաս, երեկ առաջին անգամ մարսեցի լիալուսինը,
և գիտե՞ս, սավաննայից փչող թախիծը լցվեց որովայնն իմ,
աչքերիցս դուրս ցատկեցին անտառային կատուները,
և նրան, ում սիրում էի` մաղթեցի երջանկություն,
և նրան, ում ներեցի յոթ աղոթքով`նվիրեցի Աստծուն.
մերձավորների շարքերից ոչ մի օր չլքողը, Տերն էր,
որովհետև միայն նա անմնացորդ սիրեց իր դստերը կրակածին…

Կայլաս, ես կարմրասրունք վերջին հրեշտակդ եմ,
դու իմ սերն ես, ով միշտ խնդրում է վերադառնալ,
քեզ ոչ ոք չի մոտենում, քեզ ոչ ոք չի հասնում,
և ծիծաղում է Տերը, ով մի օր համբուրել էր ինձ գագաթիդ
և պարում է Տերը. օ՜, որքան անսանձ ես դու, աղջիկ.
ուզում եք իմանալ ավելի՞ն. ես յոթ կյանք ունեմ,
յոթն էլ ապրել եմ Աստծո հետ միասին… 


Комментариев нет:

Отправить комментарий