Որոնել

пятница, 27 июля 2018 г.

Բայրոն Քեյթի.Այն ոչինչ է և ամեն ինչ

Բայրոն Քեյթի (1942 Տեխաս, ԱՄՆ)






Ներկայում լինել` նշանակում է ապրել առանց վերահսկելու իրականությունը, և միշտ ուրախանալ այն ամենով, ինչը որ կա:Այն մարդկանց համար, ովքեր հոգնել են ցավից, չկա ոչինչ ավելի վատ, քան փորձել վերահսկել այն, ինչը չի վերահսկվում: Իսկ, եթե դուք ուզում եք իրական վերահսկողություն, բարի եղեք, թողեք վերահսկողության պատրանքը: Թո՛ ւյլ տվեք, որ կյանքը ապրի ձեր մեջ: Ի վերջո, իրականում, դա այդպես է: Դուք պարզապես պատմում եք պատմություն մի բանի մասին, որը չկա, և ձեր պատմությունն էլ երբեք իրականություն չի դառնում: Դուք անձրևի, արևի կամ լուսնի ստեղծողները չեք: Դուք որևէ վերահսկողություն չունեք ձեր թոքերի, սրտի, շնչառության կամ տեսողության վրա: Հիմա դուք առողջ ու կեսուրախ եք, իսկ հաջորդ պահին իրադրությունը կարող է ամբողջովին փոխվել: Ջանալով ինքներդ ձեզ պաշտպանել դժբախտությունից և հիվանդությունից` դուք դառնում եք չափից դուրս զգուշավոր, որի պատճառով հնարավոր է` բաց թողնեք կյանքը: Ցանկացած փորձ օգտակար է մեզ համար: Ես սիրում եմ կրկնել. «Կարիք չկա այդքան զգույշ լինելու, դուք կարող եք վնասվել»:
Մարդկանց մեծամասնության կարծիքով` կյանքում սիրո ներկայության և մենակության բացակայությունը պայմանավորված է առանձնահատուկ մեկին գտնելու կամ չգտնելու հանգամանքով:
Հասկացե՛ ք` դուք իրականության մի մասնիկն եք և ձեզ հարկավոր չէ ինչ-որ բան փնտրել. դուք ունեք այն ամենը, ինչը ձեզ անհրաժեշտ է: Սա հնուց եկած համոզմունք է, և այն չկասկածելու համար բավականաչափ քաջություն է պահանջվում: Բայց և այնպես, եթե դուք համարձակվում եք տվյալ համոզմունքը կասկածի տակ դնել, ապա ստիպված եք զարմանալ. պարզվում է` դուք ընդունակ եք սեր զգալ անկախ այն բանից` դուք ունե՞ք մեկը, ում գրկում եք, թե ոչ: Ոչ-ը չի նշանակում, որ դուք երբևէ չեք ունենա այն մեկին: Ինչո՞ւ հանկարծ էդպես: Եթե «հետ» և «առանց»-ի միջև չկա ոչ մի տարբերություն, ապա կնկատեք, որ երկու տարբերակներն էլ լավ են. երկուսի դեպքում էլ բոլոր երանգները բավարար են:
Ինձ դուր է գալիս, որ իսկապես արժեքավոր բաները հնարավոր չէ ո՛չ տեսնել, ո՛չ էլ լսել: Այն ոչինչ է, և այն`ամեն ինչ, այն ոչ մի տեղ չէ, և այն հենց ձեր քթի տակ է, ավելին` այն ձեր քիթն է ու մնացած ամեն ինչ: Դրան չի կարելի մոտենալ և հնարավոր չէ հասնել, որովհետև հենց որ դուք սկսեք փնտրել, դուք այն կկորցնեք: Դուք այն միայն կարող եք դիտարկել:
Ասվածից և ոչ մի բան չի կարող ճշմարտություն լինել ճիշտ այնպես, ինչպես ճշմարիտ չեն կարող լինել բանականությունից ծնված մտքերը: Չկա ոչինչ, միևնույն ժամանակ ահա ինքը` աշխարհը: Արևը` երկնքում: Կամուրջը: Շունը, որը վազում է կամրջի վրայով:
Ձեր մտքերն ազդեցություն չունեն այդ ամենի վրա և չեն կարող վերահսկել իրականությունը:










Թարգմանությունը` Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий