Որոնել

вторник, 3 июля 2018 г.

Արթուր Միկոյան. Բարսելոնա

Արթուր Միկոյան (1986)

















Արմենը Բարսելոնայի տոմս գնեց և թռավ այնտեղ՝ փորձելով հանգստանալ Մեխոնգստոնի միապաղաղ առօրյայից։ Հասնելով այնտեղ՝ նա քաղաքի կետրոնում հյուրանոցի համար վերցրեց։ Քանի որ ուշ գիշեր էր, պառկեց քնելու։ Առավոտ կանուխ արթնացավ, ցնցուղ ընդունեց, հագավ սպորտային հագուստը և կոշիկները, իր հետ վերցրեց ուապարկը, մեջը դրեց իրեն անհրաժեշտ պարագաները և գնաց ընթրելու հյուրանոցին կից գտնվող ճաշարանում։ Արմենը թեյ ըմպեց՝ կատալոնյան կրեմով։ Այնուհետև դուրս եկավ զբոսնելու Բարսելոնում։ Կալսեռոլի ափամերձ սարերը ստեղծում էին քաղաքի փոքր-ինչ կլոր ֆոնը։ Բլուրների վրա փռված քաղաքը ամբողջովին կլանեց Արմենին։ Ճարտապետական ոճերի բազմազանությունը, Անտոնիո Գաուդիյի և Լուիս Դոմենեկ-ի-Մոնտաների ճարտարապետական աշխատանքները, հնի, միջինի ու նորի խառնուրդը Արմենի շփոթության մեջ էին գցում, և նրա աչքերը չէին հասցնում ընկալել պատկերների բովանդակությունը։ Այդ բոլոր շենքերի, շինությունների զարդանախշերը, քանդակները ալարկոտ դաժանությամբ շարժվում էին դեպի նրա սրտի զմայլանքից նվաղած կիսախուփ աչքերը և խտանում բիբարմատներում։ Հպարտ քաղաքում շենքերը գռգռված երևակայությունից առաջացած շինություններ էին թվում՝ կոպիտ հսկայի ներսում ծվարած։ Մարդկանց խժբժոցը, տրանսպորտային աղմուկը, կոպիտ շոգեքարշների ծղրտոցների նման կետրոնանում էր հոգեկան, նյարդային, շնչառական, սրտային, մկանային, արնաստեղծ էներգիայի ուժում՝ որպես օրգանական նյութ՝ նպատակասլաց աշխատանքի։ Արմենը պարանոցը աջ ու ձախ, վերև, ներքև պտտելուց հոգնել էր։ Նրա ուղեղը ոչ մի կերպ չէր կարողանում ըմբռնել այդ ամբողջ պատկերների բազմաձևությունը և որոշ ճարտարապետական հորինվածների անասելի խրթինությունը։ Ճարտարապետական հորինվածքները վաղուց դուրս էին եկել իրենց ստեղծողների ենթակայությունից և առատորեն շնչում էին ժամանակի արագություններից իրենց քայլերի մեջ խճճված մարդկանց երեսին։ Արմենին շուրջը քայլող կատալոնցիների շատախոսությունը ականջին հնչում էր որպես արևի գոյությունից անտեղյակ նորածնի ճիչ։ Տղան մտածում էր.
«Լավ կլիներ՝ կարողանայի ուտել քաղաքի բոլոր հիասքանչ պատկերները, որ դրանք հավետ մնան իմ մեջ։ Զբոսանքի տառապանքը դրանով ավելորդ չէր անցնի, և ես չէի ապավինի լոկ իմ հիշողության հավատարմությանը»։
Մտածում էր Արմենը և արևի կիզիչ ճռագայթների տակ, քրտնած՝ շարունակում քայլել։ Արմենը երեք օր մնաց քաղաքում։ Այնուհետև վերադարձավ Մեխոնգստոն։ Օրերը, շաբաթները, ամիսները անցնում էին, իսկ նա ավելի ու ավելի էր կարոտում Բարսելոնան։ Երբ արդեն յոթ ամիս էր անցել իր վերադաձից, և արդեն դեկտեմբերի 7 էր՝ իր ծննդյան օրը, Արմենը որոշեց իրեն նվեր անել և պատվիրեց տորթից սարքված Բարսելոնի մանրակերտը։ Երբ պատվիրած տորթը բերեցին Արմենին, նա հիացավ տորթագործների վարպետությունից և կրկնակի վճարեց գումարը։ Ապա փոքր ինչ հիանալով Բարսելոնայի մանրակերտով՝ սկսեց ուտել։ Նա մինչ ուշ գիշեր ագահաբար կերավ ամբողջ տորթը, և նրան թվաց, թե ինքը ձեռք բերեց խոտերի նման աճելու և ծովերի նման ալեկոծվելու իրավունքը։ Այնուհետև պառկեց քնելու։ Սննդի առատությունը ստամոքսում նրան թույլ չէր տալիս ընմկղվել քնի մեջ, և Արմենին միայն լուսաբացին հաջողվեց քնել։ Առավոտյան արթնանալով՝ ներսիս բթություն էր զգում։ Գնաց զուգարան, փորձեց աղիները թեթևացնել, բայց չստացվեց։ Զուգարանից դուրս եկավ, ստուգեց գրպանի պարունակությունը. գումարը վերջանում էր։ Արմենը սիրում էր, երբ գրպանում թղթե փող էր լինում։ Գնաց բանկ և իր հաշվեհամարից մեկ ամսվա հաշվարկով գումար հանեց(նրա հայրը ամբողջ հարստությունը կտակել էր իր մինուճար որդուն։ Վերջինս էլ մտածում էր, որ այդ ժառանգությունը հերիք է, որ ինքը առանձ աշխատելու մի քանի տարի ապրի, ուստի և չէր աշխատում)։ Դեկտեմբերի 8-ից սկսվեց Արմենի տառապանքները։ Նա դադարեց քաղց և ծարավ զգալ։ Ինչ ուտում էր կամ խմում, անմիջապես ետ էր փսխում։ Բացի այդ՝ նա իր ներսից սկսեց աղմուկ լսել, որը աստիճանաբար վերածվեց հստակ ձայների։ Դրանք քաղաքային ձայներ էին՝ մարդկանց, ավտոմեքենաների, քամու ֆսսոց, անձրևի ձայներ, ծովի ծփփանք։ Եվ երբ Արմենը քննում էր, ամեն անգամ հայտնվում էր Բարսելոնում։ Սկզբում այդ ձայները միայն լսելի էին իրեն, բայց դրանք հետզհետե այնքան ուժգնացան, որ լսելի դարձան գրեթե բոլորին։ Կանայք, տղամարդիկ, երեխաները , ծերերը հետաքրքրությամբ միշտ մոտենում էին նրան և ականջները սրում էին ձայների ուղղությամբ։ Ձայների նկատմամբ հետաքրքրված մարդկանց շարքերը գնալով ավելանում էր։ Եվ գնալով Արմենը ճնշվում էր մարդկանց հետաքրքրասիրությունից։ Եկավ ժամանակ, երբ անհնարին դարձավ փողոց դուրս գալը։ Արմենին ուղղակի մարդիկ շրջապատելով՝ ճզմում, խեղդում էին։ Նա, ձայներց խելագարված՝ տանից դուրս չէր գալիս։ Արմենին թվում էր, թե չկա ավելի լավ բան, քան տափաստաններին ձուլված ավազաքարերի լռությունը։ Ուստի և որոշեց գնալ ու ապրել քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող տափաստանում։ Խոտաբույսերով ծածկված տափաստանը՝ կիսով դարչնագույն, կիսով չափ կարմրավուն հողով, խոտային և թփուտային բուսականությամբ հանդարտացրեց Արմենի ներսի աղմուկը։ Բայց շուտով նրան գտան ամերիկյան հատուկ նշանակության հետախուզության աշխատողները և նրան առևանգելով տարան ԱՄՆ։ Արմենին Նյու Յորքում՝ մարդաբակենսաբանական գիտահետազոտական կետրոնում, սկսեցին ուսումնասիրել։ Ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները նրա ներսում գտան Բարսելոնան՝ իր քաղաքային կյանքով։ Գիտնականների այն հարցադրմանը , թե ինչի՝ց է այդ քաղաքը առաջացել, Արմենը պատասխանում էր, թե Բարսելոնայի տորթե մանրակերտի ուտելու հետևանքով է առաջացել այն։ Բայց դա միայն շարժում էր նրանց հիստերիկ ծիծաղը։ Ամերիկյան կառավարության գաղտնի որոշմամբ՝ Արմենին հատուկ դեղամիջոցների ազդեցության տակ պիտի մշտապես պահեին իրենց վերահսկողության տակ և նրան օգտագործեյին մեծ գումարներ վաստակելու համար։ Արմենի առողջական, հոգեբանական վիճակը գտնվում էր բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ։ Նրա համար նախ հատուկ թանգարան կառուցեցին՝ անվանակոչելով այն. «Համեցե՝ք տեսնելու Բարսելոնան Արմենի ներսից»։ Գիտնականները Արմենին միացրել էին հատուկ գերժամանակակից տեխնիկա, որը մարդիկ իրենց միացնելով, մտնում էին արթուն քնի ռեժիմի մեջ և տեղափոխվում՝ նրա ներսը՝ Բարսելոնա։ Յուրաքանչյուրը՝ անկախ գումարից, առավելագույնը մեկ ժամ կարող էր զբոսնել նրա ներսում։ Շուտով թանգարանի առջև հերթեր սկսեց գոյանալ։ Արմենը ոչինչ չէր զգում, կարծես սարսափելի ժամանակները մարդկանց կործանման կադրը կանգնեցրել էին նրա առջև։ Միայն ժամանակ առ ժամանակ, երբ անասելի քաղաքային աղմուկից արթնանում էր նրա գիտակցությունը, նա աչքերը փակելով, հայտնվում էր իր ներսի Բարսելոնայում՝ փորձելով այնտեղ այդ իրարանցումից հեռու տեղ գտնել՝ իր հոգնած եսին փոքր ինչ հանգստություն տալու համար։ Մեկընդմեջ գտնելով այդ հանգիստ տեղերը, չհավատալով այդ անաղմուկ վիճակին՝ Արմենը ամեն անգամ հիստերիկ ծիծաղում էր՝ պատճառ հանդիսանալով իր արթնացմանը՝ աչքերի բացելուն։ 


















Շուտով աշխարհի ամբողջ ուշադրությունը կետրոնացրած էր նրա վրա։ Արմենին տարբեր երկրներում ցուցահանդեսների էին ներկայացնում՝ որպես արվեստի անկրկնելի օրինակ։ Նրա մասին հեռուստահաղորդումներ, ֆիլմեր էին պատրաստվում։ Արմենը դարձել էր բոլոր ստեղծագործողների, արվեստագետների ոգեշնչման աղբյուրը։ Նրա անունով սրճարաններ, զվարճանքի կետրոններ էին բացվում, տիկնիկներ էին պատրաստվում։ Եվ օրեցօր ավելի ու ավելի էին խտանում Արմենի շուրջը կուտակվող պայմանականություններին տոն տվող թանձրացող թվերի ցանցը, որոնք փոշիանալով բախվում էին կուտակվող մարդկանց խմբերին։ Արմենի թվացյալ մարմնի շարժը կտոր- կտոր էր լինում մարդկանց ահագնացող գվվոցի սրընթաց ողորկության մեջ։ Նրա ներսից լսվում էր Կամպ Նոուի ֆուտբոլասերների գոռոց-ճչոցները, և Մեսսիի վանկարկվող անունը աստիճաբար վերածվում էր իր անվան և նա դառնում էր բարսելոնի ֆուտբոլային նոր հերոսը։ որոնց կողմից միլիոն դոլար։ Արմենը մնաց Բարսելոնում և ուրախ, երջանիկ վայելում էր կյանքը։ Նա համոզված էր, որ Բարսելոնից դուրս գալու դեպքում նորից քաղաքը կմտնի իր ներսը՝ նրան կրկին դարձնելով թանգարանային ցուցադրման առարկա։ Քաղաքը ընդմիշտ սեփակաշնորհել էր Արմենի շարժման հետագիծը՝ կյանքի կոպիտ կանոնների երջանիկ զգացման մեջ։ վանկարկվող Մեսսիի անունը աստիճաբար վերածվում էր իր անվան, և նա դառնում էր բարսելոնի ֆուտբոլային նոր հերոսը։ Արմենին դեռ չէին ցուցադրել միայն Բարսելոնայում որ նրան դեռ չէին ցուցադրել դա Բարսելոնան էր և իր ծննդվայր Մեխենգստոնում ։ Պատճաը այն էր, որ երկու քաղաքի ղեվարությունները պահանջում էին Արմենին հանձել իրենց՝ որպես մշակութային սեփականության։ Ժամանակ առ ժամանակ արթնանում էր Արմենի գիտակցությունը և նա տեսնում էր, թե իր միտքը ինչպես է թափառում Բարսելոնայի շենքերի զարդանախշերում։ Արմենի ներսից իրիկնամուտային տխրությամբ նայում էին զույգ սառցե աչքերը և դժգոհ ձայնով նրան պատմում թթվող մարդկանց մահացու ձանձրույթի մասին։ Երկար բանակցություններից հետո ամերիկյան կառավարությունը Արմենին որոշեց ցուցադրել Բարսելոնայում՝ նրան նորից ետ բերելու պայմանով։Այդ որոշումից հավանաբար գոհ էր Արմենը, որի մասին էր խոսում նրա՝ քնկոտ մուժից արթնացած աշխույժ հայացքը։
Երբ շնորհիվ Արմենի արդեն մի քանի միլիարդ դոլար են աշխատել, թողեցին նրան Բարսելոնայում ու հեռացան։ Արմենը ծառայությունների դիմաց որպես պարգևատրում ստացավ 100 միլիոն դոլար։ Նա մնաց Բարսելոնում և ուրախ, երջանիկ վայելում էր կյանքը։ Նա համոզված էր, որ Բարսելոնից դուրս գալու դեպքում նորից քաղաքը կմտնի իր ներսը՝ նրան կրկին նրան հասցրեցին Բարսելոնա, քաղաքը կորավ նրա ներսից։ Կարծես նրա ներսի Բարսելոնան ձուլվեց իրական քաղաքի համայնապատկերին։ Խուճապահար ամերիակացիները չգիտեին ինչ անեն։ Նրանք կոպտաբար դուրս էին վռնդվել իրենց իսկ երազած կյանքից։ Ամերիկացիները, իրավիճակից ելք չգտնելով, սփոփվելով նրանով, որ դարձնելով թանգարանային ցուցադրման առարկա։
Քաղաքը ընդմիշտ սեփակաշնորհել էր Արմենի շարժման հետագիծը՝ կյանքի կոպիտ կանոնների երջանիկ զգացման մեջ։


Комментариев нет:

Отправить комментарий