Որոնել

воскресенье, 22 июля 2018 г.

Նելսոն Մանդելա. Խոհեր

Նելսոն Մանդելա (1918-2013 Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն)







Կրթության մասին
Կրթությունն ամենահզոր զենքն է, որի օգնությամբ հնարավոր է փոխել աշխարհը:
Արժեքների մասին
Մեր կյանքում կարևոր է ոչ այնքան մեր սեփական գոյության փաստը, որքան այն ամեն դրականը, որ մենք կարող ենք տալ մարդկանց. հենց այդ փաստն էլ որոշիչ ու կարևոր է դարձնում մեր կյանքը:
Ժամանակի մասին
Ես երբեք չեմ մտածում իզուր կորցրած ժամանակի մասին: Ես պարզապես իրականացնում եմ ծրագիր, որովհետև այն կա: Այն նախատեսված է հենց ինձ համար:
Երբեք չհանձնվելու մասին
Ամենամեծ արժանիքը երբեք չընկնելու մեջ չէ, այլ՝ ամեն անգամ ընկնելուց հետո վերստին բարձրանալու մեջ:
Գրելու մասին
Լավ գրելաոճը հիշեցնում է մեր կյանքի ամենաերջանիկ պահերի մասին, մեր արյանն ու մեր հոգուն փոխանցում է ազնիվ գաղափարներ, այն կարող է ողբերգությունը փոխակերպել հույսի հաղթանակի:
Բնավորության մասին
Զարգանալու ճանապարհին մենք պետք է դասեր քաղենք ինչպես դրական, այնպես էլ բացասական փորձից:
Համբերության և համառության մասին
Յուրաքանչյուր բարձունք նվաճելուց հետո մարդը կարծում է, որ դեռ էլի գագաթներ ունի հաղթահարելու: Նման պահերին ես մնում եմ նույն տեղում, որպեսզի հանգստանամ, որպեսզի վայելեմ փառավոր հեռանկարը, որպեսզի ետ նայեմ իմ անցած ճանապարհին: Բայց այս ամենի համար ես ունեմ ընդամենը մի պահ, որովհետև ազատությունը մենք ձեռք ենք բերում պատասխանատվության արդյունքում, և ես չեմ համարձակվում կանգ առնել, որովհետև իմ երկար ուղին դեռ չի ավարտվել:
Լեզվի մասին
Առանց լեզվի մենք չենք կարող խոսել ու հասկանալ մարդկանց, ոչ մեկը չի կարող հուսալ ու ձգտել, ընկալել իր պատմությունը, գնահատել իր պոեզիան և վայելել երգեր:
Քաջության մասին
Քաջությունը վախի բացակայությունը չէ: Քաջությունն ինքն իր նկատմամբ եղած հաղթանակն է: Քաջ մարդը նա չէ, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարել է իր վախը:
Նախագահության մասին
Իմ երկրում դու սկզբում հայտվում ես ճաղավանդակների ետևում, ու հետո նոր միայն դառնում նախագահ:










Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий