Որոնել

понедельник, 16 июля 2018 г.

Քեյթաշի Քեթսու. Մթնշաղի մտորումներ

Քեյթաշի Քեթսու
(1826-1899 Ճապոնիա, Իսումի)


















Աշուն

Ծերացած ծառից
Հիշողության վերջին տերևն
Ընկավ դիակի պես
Սառչող հողին.
Անլաց անձրև է:

***

Հրաժեշտ

Թաշկինակին ասեղնագործված
Ճերմակ կարապները երգում են
Բալենիների ներքո խոնարհված Կույսի 
Վարդագույն մորմոքը.
Քամին պարում է անդունդի եզրին...

***

Դավաճանություն

Գարնան կրծքին օրորվող 
Ձնծաղիկները երեկ քուն մտան 
Պաղ ձմռան ծոցում...


***

Ամպերն ինչ-որ մեկի
Գոլորշացած արցունքներն են...




















Թարգմանությունը`  Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий