Որոնել

воскресенье, 15 июля 2018 г.

Էմիլ Սիորան.«Խոստովանություն և նզովք»

Էմիլ Սիորան (1911-1995)











Էմիլ Սիորանը  փիլիսոփա է, որին հարկավոր է  «չշփոթել»  գրողի հետ: Սա՝ մեկ: Նույնիսկ այն դեպքերում, երբ Սիորանն իբր անընդունելի է, բնավ անսպասելի չէ.  գուցե՝ հիմա առավել, քան երբ  գրում էր՝ անցյալ դարում: Սա՝  երկու:  Եվ վերջինը. գրող է, կգրի, ընթերցողի ուզածը ո՞րն է:
Բացատրություններին, որոնց կարիքը (սովոր ենք) միշտ կա, պիտի փոխարինեն (սովո րենք)  «Խոստովանությունք և նզովք»  գրքից ստորև թարգմանաբար ներկայացվող «բնագրերը»:

Ավագ Եփրեմյան

Անվիճարկելի մի հաճույք կա այն գիտակցումի մեջ, որ մեր բոլոր արարքներն իրականում ոչնչով հիմնավորված չեն. միասնական է ամենը եւ նույն բանն է՝ գործել արարքը, թե չգոր ծել: Եվ, այդուհանդերձ, մեր ամենօրյա գործերում մենք գործարքի մեջ ենք Ամայության հետ, այսինքն՝ ժամանակ առ ժամանակ, իսկ երբեմն էլ՝ միաժամանակ, այս աշխարհը մերթ՝ իրական, մերթ անիրական ենք կարծում: Մենք խառնում ենք այստեղ բարձր ճշմարտությունները եւ ցածր ճշմարտությունները, եւ, համոթ մտածողի, արդեն իսկ այդ շիլափլավը կյանքի շահումն է:
 ***
Ես այնքան լեցուն եմ մենությամբոր յուրաքանչյուր հանդիպում ինձ համար Գողգոթա է։
***
 Նիրվանան համեմատվում էր հայելու հետորը դադարել էր որեւէ  բան արտացոլելուց։ Այսինքն՝ մի հայելուորը հավերժ մաքուր էհավերժ անօգուտ։
***
 Այն բանից հետոերբ Քրիստոսը Սատանային անվանեց «Այս աշխարհի իշխանը»սուրբՊողոսըցանկանալով գերազանցելուղիղ նշա նին դիպավ՝ անվանելով նրան  «այս աշխարհի աստվածը»։Ինչպե՞ս  մենք կարող ենք վիրավորվածներ ձեւանալ, երբ այդպիսի հեղինակություններ բացեիբաց տալիս են նրա անունը, ով կառավարում է մեզ։
 ***
Դարաշրջաններից յուրաքանչյուրում մարդիկ կարծում են, եւ արդարարացի են լիովին, որ հենց իրենց աչքերի առջեւ են չքանում Երկրային Դրախտի վերջին հետքերը։














***
Դարձյալ Քրիստոսի մասին։ Ինչպես ասված է գնոստիկական պատումներից մեկում, իբր նա, ճակատագրի հանդեպ ատելությամբ  մղված, բարձրացավ երկինք եւ խախտեց ոլորտների դասավորությունը, որ մարդիկ այլեւս չդիմեն աստղերին։
***
Եվ հիմա, այդ շիլաշփոթում, ի՞նչ է պատահել իմ թշվառ աստղին։
***
Կանտն ապրեց մինչեւ խոր ծերություն եւ միայն այդժամ, նկատելով գոյության ստվերոտ կողմերը, հայտարարեց, որ «սնանկ է ու զածդ ռացիոնալ թեոդիցեա»։
***
… Այլք, որ ավելի հաջողակ էին, դա հասկացան դեռեւս փիլիսոփայել սկսելուց  առաջ։
***
Ես գգոյություն ունեմ ունեմ իմ բոլոր զգացմունքներից առանձին։ Ես չեմ կարողանումհասկանալթե ինչպես է դա պատահում։ Ես նույնիսկ չեմ կարողանում հասկանալթե ով է այդզգացմունքներին ենթարկվողը։ Սակայնո՞վ է այդ եսը՝ երեք նախադասություններիցյուրաքանչյուրի սկզբում դրված։
 ***
«Ես վախկոտ եմերջանկության տանջանքներն ինձ համար անտանելի են»։
***
Մարդու էության մեջ խոր թափանցելունրան իսկապես ճանաչելու համար բավական էոր եստեսնեմթե ինչպես է նա արձագանքում Քիթսի այս խոստովանությա նը։ Եթե նա անմիջապեսչի հասկանումշարունակելն անիմաստ է։
*** 
Քանի որ մարդը հիվանդոտ կենդանի էնրա յուրաքանչյուր արտահայտություն կամ արարքհավասարազոր է ախտանշանի։
***










«Ինձ զարմացնում էոր նրա նման հրաշալի մարդը կարող էր մահանալ», - գրեցի ես միփիլիսոփայի այրուն։ Միայն նամակն ուղարկելուց հետո հասկացաթե որքան անհեթեթ է այն։Ուղարկելով երկրորդը՝ ես ինձ հերթական հիմարությունը դուրս տալու ռիսկին էի ենթարկելու։Այնտեղուր գործն առնչվում է ցավակցություններինկաղապարի շրջանակներից դուրս եկողամեն բան սահմանակցում է անպատշաճության կամ աննորմալության հետ։
***
 Կանդինսկին պնդում էոր դեղինը կյանքի գույնն է։
… Հիմա հասկանալի էթե ինչու է այդ գույնն այդ քան անհրապույր։
Հները չէին վստահում հաջողությանը ոչ միայն այն պատճառովոր վախենում էինաստվածների խանդիցայլեւ՝ զգուշա նում էին այն ներքին անհավասարակշռությունիցորովսովորաբար ուղեկցվում է յուրաքանչյուր հաջողությունԱյդ վտանգը հասկացողը որքա՛նբարձր պիտի լինի մեզնից:
***
Բոլո՛ր այդ երեխաներըորոնց ես չցանկացա  ունենալ, - եթե միայն իմանային նրանքթե ի՛նչերջանկությամբ են ինձ պարտական:
 ***
Մարդն ապրում է ոչ թե երկրումայլ  լեզվի ներսում:  Հայրենիքը - լեզուն է եւ ոչինչ ավելի:
 ***
Ես չարաշահում եմ  «Աստված» բառըես հաճախ եմ գործածում այնչափազանց հաճախԵսօգտվում եմ նրանից ամեն անգամերբ մոտենում եմ ինչ-որ սահ մանի եւ ինձ անհրաժեշտ էնրանից անդին գտնվողը նշանակող մի բառ«Աստվածն» ինձ ավելի է դուր գալիսքան«Անըմբռնելին»:
***
Նաով ինքն իրենից  «ավել է ապրում»կործանում է իր… կենսագրությունըՎերջին հաշվովմիայն ավերակված ճակատագրերը կարելի է հաջողված հաարել:
***














Գերմանացիք չեն նկատումոր Պասկալին ու Հայդեգերին մի կույտի մեջ լցնելը ծիծաղելի էՆրանց միջեւ առկա է մոտավորապես նույն տարբերություննինչ Schicksal-ի եւ Beruf-ի՝ճակատագրի ու մասնագիտության միջեւ:
***
Անսպասելի լռությունը զրույցի միջում հանկարծ հիշեցնում է մեզ գլխավորի մասինցուցանումէթե ինչ գին ենք մենք ստիպված վճարել բառի հայտնաբերման դիմաց։
***
Մարդկանց հետ այլեւս ոչ մի ընդհանուր բան չունենալբացի նրանիցոր… մարդ եմ։
***
Որքան պիտի ստորանա զգացմունքըորպեսզի վերածվի գաղափարի։
Անքնությունը եւ անցումը մեկ ուրիշ լեզվի։ Երկու փորձությունմեկը քեզնից կախված չէմյուսը գիտակցված է։ Դու մեն-մենակ ես գիշերվա եւ բառերի հետ։
***
«Մարդկության վերջը վրա կհասնի այն ժամանակերբ բոլորը կդառնան այնպիսինինչպիսինես եմ», - ասացի ես մի անգամինչ-որ պոռթկման պահինորին գնահատական տալն ինձ չիվերապահված։
 ***
Դուրս եմ գալիս տնից ու նույն պահին էլ բացականչում«Որքա՛ն կատարելություն Դժոխքի այսծաղրանմանության մեջ»։









***
Երաժշտությունից դուրս ամեն ինչ սուտ է - ե՜ւ մենությունըե՜ւ էքստազը։ Երաժշտությունըհենց լավագույն համադրումն է մեկի եւ մյուսի։

 ***
Միակ բանըորն ինձ մինչեւ հիմա կապում էիրերինինչ-որ ծարավ էժառանգածնախնիներից,  որոնց հետաքրքրասիրությունըկյանքի հանդեպ նրանց իսկ կողմից հասցված էրանամոթության։

***
Կարելի է հպարտանալ արածովսակայն առավելեւս հարկավոր է հպարտանալ չարածով։ Այդհպարտությունը պետք է դեռեւս ձեռք բերել։
 ***
Մերժումը միակ ձեւն է արարքիորը ստորացուցիչ  չէ։
 ***
Մտքի պայծառությունը… անվերջանալի տանջանք էանասելի սխրանք։
 ***
Ինչ քան ամուր ես ատում մարդկանցայնքան ավելի ես պատրաստ մենության մեջ Աստծո հետերկխոսելուն։

***
Քանի դեռ կմնա թեկուզ մեկ գործող աստվածմարդկության նպատակը հասանելի չի լինի։
***
Եսի վերջոիզուր ժամանակ չեմ վատնելես նույնպեսինչպես բոլորըդես ու դեն եմ ընկելայս անհեթեթ աշխարհում։

Комментариев нет:

Отправить комментарий