Որոնել

воскресенье, 1 июля 2018 г.

Զարուհի Հարությունի. Ես պիտի լինեի

Զարուհի Հարությունի


Կրակն իմ բանաստեղծությունն է,
Ջուրը` քո...
Առանձին մենք արվեստ ենք,
Միասին` ...սկզբում ծուխ,
Հետո մոխիր...

***

Ճշմարիտ, ճշմարիտ եմ
ասում քեզ
մշուշի մեջ
թե տեսնես
լայնեզր գլխարկով
ուրուին
չանտեսես
այդ ես եմ

***

Իմ առավոտները Հնգաթերթ յասամաններ են, Որ նվիրել եմ քեզ, Ու կարծեմ գոյությունը քո, Իմ մեղավորությունն է:

Ի վերջո դու իմ երազանքն ես,
Որ պահել եմ առավոտյան...
Եվ եթե քչությունն իմ բավարար չէ,
Ինչպես որ ինձ բավարար չէ լիությունը քո՝
Աղոթիր իմ առասպելի համար:

***















Նայում եմ աչքերիդ,
Իսկ այնտեղ դատարկ հայելիներ են,
Մատներով քերում եմ արծաթը,
Փորձում եմ քեզ հանել այնտեղից,
Իսկ դու ճանկռում ես ձեռքերս՝
Ինքնասիրահարված կատվի պես,
Ու սպասում ես քո բենեֆիսին.
Ուր խոսելու ես հանուն արդարության,
Ի վնաս թշնամիների,
Էլի շատ-շատ բաներից,
Իսկ զառանցանքդ թվալու է անհեթեթ,
Միամիտ մի խաղ,
Ու անձրևի պես թափվելու է ակնափոսերից՝
Կնոջից դավաճանվածի հոգեբանությամբ...
Ես էլի մեկնում եմ ձեռքս,
Բռիս մեջ զգալով մազերդ
Փորձում եմ մատներս մոտեցնել աչքերիդ՝
Հանել այդ սևորակ ապակիներն ու
Ակնափոսերդ մաքրել պատմական փոշուց,
Բայց դու խելագարի պես
Բռնում ես ձեռքս,
Անխիղճ ոլորում,
Ու կոտրում եղունգներս...
Հենց այդ պատճառով է,
որ ուզում եմ հանել աչքերդ։

***

Հերբարիում

Սպիտա՜կ, մարմարե գլուխներ են`
Աչքերում կենդանակերպ ամպեր...
Աշունը ձեռքերին նկարած աղջիկ`
Ծոցագրպանում մոռացած հոնի
Փոքրիկ տերևով...

***

-Ինչըղ կայի`երկու ղաթ,
Երկու ղաթ էլ մնացի,-
Կասեր տատս,
Ու մանգաղի բերանը կտար
Դարդն ու ցավը,
Արանքեարանք զավակի կորուստն,
Ու իր հոգոցը.
Ես պիտի լինեի...


Комментариев нет:

Отправить комментарий