Որոնել

пятница, 27 июля 2018 г.

Բրունո Ֆերերրո. Վարդը


Բրունո Ֆերերրո (1946 Իտալիա)
















Գերմանացի պոետ Ռիլկեն որոշ ժամանակ ապրում էր Փարիզում: Նա ամեն օր իր մտերիմ ֆրանսուհու հետ համալսարան էր գնում` անցնելով մի շատ աղմկոտ փողոցով: Այդ փողոցի անկյունում միշտ նստած էր լինում մի տարեց կին, ով անցորդներից փող էր խնդրում: Նա նստում էր նույն տեղում, շարժվում էր ինչպես արձան` ձեռքը պարզելով և աչքերը գետնին խոնարհելով:
Ռիլկեն նրան երբեք ողորմություն չէր տալիս, իսկ նրան ուղեկցող մտերմուհին հաճախ էր այդ կնոջ համար գրոշներ գտնում:
Մի անգամ ֆրանսուհին հարցրեց պոետին:
-Դու ինչո՞ւ ոչ մի անգամ ոչինչ չես տալիս այդ դժբախտ կնոջը:
-Լավ կլիներ, որ մենք ոչ միայն նրա ձեռքը ինչ-որ բան դնենք, այլև սրտին տանք, -պատասխանեց Ռիլկեն:
Հաջորդ օրը Ռիլկեն եկավ մի սիրուն վարդ բռնած: Հենց սկսեցին իջնել փողոցով` նա վարդը տվեց այդ աղքատ կնոջը: Հանկարծ մուրացկանը բարձրացրեց աչքերը, նայեց պոետին, ժեստով հասկացրեց, որ սպասի, մեծ դժվարությամբ բարձրացավ նստած տեղից, բռնեց բանաստեղծի ձեռքը և համբուրեց…
Հետո այդ կինը գնաց` կրծքին սեղմած պահելով վարդը:
Մի ամբողջ շաբաթ նրան ոչ ոք չտեսավ: Իսկ հետո կինը նորից, ինչպես նախկինում, նստած էր նույն տեղում` լուռ ու անշարժ:
-Տեսնես ինչո՞վ է նա ապրել այս օրերին,-հարցրեց երիտասարդ ֆրանսուհին:
-Վարդո՛վ,-պատասխանեց պոետը:

«Աշխարհում գոյություն ունի միայն մեկ խնդիր. ինչպես մարդկությանը կրկին հոգևոր սնունդ տալ, որի պակասը առաջացնում է հոգու անհանգստություն: Անհրաժեշտ է, որ մարդկությունը ոռոգվի բարձրությունից:

Լսեցե՛ք` այլևս հնարավոր չէ ապրել` մտածելով սառնարանների, քաղաքականության, հաշիվների և խաչբառների մասին: Այդպես անհնար է առաջ գնալ»,- գրում է Անտուան դե Սենտ Էքզյուպերին:

«Հիսուս այս բոլորը առակներով ասաց մարդկանց, և առանց առակների նա ոչինչ չասաց»: (Մաթ. 13, 34)


















Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий