Որոնել

воскресенье, 1 июля 2018 г.

Ջեյմս Ջոյս. Էվելին

Ջեյմս Ջոյս (1882-1941 Իռլանդիա)


Ջեյմս Ջոյսի դիմանկարը
Նկարիչ՝ Jacques-Emile Blanche





















Նա նստել էր պատուհանի մոտ և դիտում էր, թե ինչպես է երեկոն կլանում փողոցը։ Գլուխը հենել էր պատուհանիվարագույրին, իսկ ռունգերում՝ փոշոտ կրետոնի հոտն էր։Հոգնած էր։

Անցորդները սակավ էին։ Տուն մտավ վերջին շենքի բնակիչը,լսվեց նրա կոշիկների ձայնը և քիչ անց դրանք ճռճռացին նոր,կարմիր շենքերի առաջ ձգվող արահետի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկոխաղում էին ուրիշ երեխաների հետ։ Հետո ինչ-որ մեկը Բելֆասթից գնեց դաշտը և կառուցեց այդտեղտներ. ոչ թե իրենց մուգ շագանակագույն փայտե տներից, այլ պայծառ աղյուսե տներ, փայլունկտուրներով։ Առաջ փողոցի երեխաները սիրում էին խաղալ այդ դաշտում՝ Դևինսները, ՈւոթերսներըԴանսները, փոքրիկ կաղ Քեուն, ինքը և իր քույրերն ու եղբայրները։ Իհարկե, Էռնեստը երբեք չէրխաղում։ Նա արդեն մեծ էր։ Հայրը՝ փայտը ձեռքին, անվերջ նրանց ետևից էր ընկնում, սակայն փոքրիկՔեուն հսկում և ձայն տալիս, երբ նկատում էր հորը։ Այդ ժամանակ բոլորը, թվում է, երջանիկ էին։ Հայրըդեռ մի կերպ պահում էր իրեն և մայրիկը դեռ ողջ էր։ Դա շատ վաղուց էր. հիմա ինքը, իր քույրերն ուեղբայրները հասակ են առել, իսկ մայրը մահացել է։ Թիզի Դանսը նույնպես չկա, իսկ Ուութերսներըվերադարձան Անգլիա։ Ամեն ինչ փոխվել է։ Հիմա ինքն էլ ուրիշների նման կհեռանա և կլքի տունը։ Տո՛ւն։Նա դիտեց սենյակը, զննելով բոլոր ծանոթ իրերը, որոնք շաբաթական մաքրում էր այս բոլոր տարիներիընթացքում և ամեն անգամ զարմանում, թե ինչու է այդքան փոշոտ։ Հավանաբար այլևս չի տեսնի այդծանոթ իրերը, որոնցից երբեք հույս չուներ բաժանվել։ Սակայն այդ տարիների ընթացքում նա այդպես էլչիմացավ այն քահանայի անունը, որի դեղնած լուսանկարը կախված էր կոտրված ֆիլհարմոնիայիվերևում, պատի վրա, սրբ. Մարգարիտ ֊ Մարիամ ֊ Ալաքոքին պատկերող գունավոր փորագրությանկողքին։ Վերջինս իր հոր դասընկերներից էր և հայրը ցույց տալով նկարը հյուրերին, միշտ հավելում էր
— Հիմա նա Մելբուռնում է։
Աղջիկը համաձայնել էր հեռանալ, լքել իր տունը։ Արդյոք դա ճի՞շտ էր։ Նա փորձեց հարցը վերլուծել բոլորկողմերից։ Տանը ամեն դեպքում նա ուներ սնունդ, ապաստան և նրանց, ովքեր ծանոթ էին նրան։Իհարկե, աշխատանքն այստեղ շատ էր, և ոչ միայն տանը, այլև խանութում։ Հետաքրքիր է, ինչ կասենխանութում, երբ իմանան, որ փախել է մի երիտասարդի հետ։ «Հիմարի մեկն էր»,— կասեն նրանք իրմասին, իսկ իր աշատատեղը հայտարարությունից հետո արագ կզբաղեցնեն։ Օրիորդ Գևանը շատ կուրախանա։ Նա միշտ իրեն կշտամբելու առիթ էր փնտրում, հատկապես ներկաների մոտ։
— Օրիորդ Հիլ, մի՞թե չեք տեսնում, որ տիկնայք ձեզ են սպասում։
— Խնդրեմ, բարեհաճ եղեք, օրիորդ Հիլ։
Խանութից հեռանալը այնքան ցավոտ չէր։ Բայց նոր տան մեջ, հեռավոր անծանոթ երկրում իրդրությունը կփոխվի։ Նա կամուսնանա, նա՝ Էվելինը։ Մարդիկ արդեն հարգանքով կվերաբերվեն իրեն ևնա չի կիսի մոր ճակատագիրը։ Անգամ հիմա, երբ նա 19 անց աղջիկ էր, իրեն անպաշտպան էր զգումհոր զայրույթի դեմ։ Նա գիտեր, որ սրտի անկանոն զարկերի պատճառը դա էր։ Երբ փոքր էր, հայրը չէրհարձակվում նրա վրա այնպես, ինչպես հարձակվում էր Հենրիի կամ Էռնեստի վրա, որովհետև ինքըաղջիկ էր, բայց վերջերս սկսել էր սպառնալ և ասում էր, որ իրեն փրկում է միայն հանգուցյալ մորանունը: Եվ հիմա չկա պաշտպան։ Էռնեստը մահացել էր։ Հարրին, որ եկեղեցիներ էր նկարազարդում,միշտ զբաղված էր որևէ գյուղում։ Իսկ դրամի համար շաբաթօրյա մշտական վեճերը նրան շատձանձրացրել էին։ Նա միշտ հորն էր տալիս աշխատավարձի յոթ շիլլինգը։ Նույնը անում էր նաև Հարրին,ուղարկելով որքան կարող էր։ Բայց ամենադժվարը այդ դրամը տնտեսելն էր։ Հայրն ասում էր,որ աղջիկը շռայլում է դրամը, որ անխելք է, և ինքը թույլ չի տա, որ դժվարությամբ վաստակած դրամըկորչի և չէր բավարարվում դրանով, այլ ասում էր ավելին, քանի որ շաբաթ երեկոյան միշտ հարբած էր։Վերջում նա աղջկան փող էր տալիս և հարցնում, թե արդյոք մտադիր չէ՞ գնումներ անել կիրակնօրյաճաշի համար։ Հետո Էվելինը պետք է տնից դուրս վազեր, ձեռքին՝ սև կաշվե դրամապանակը, բրդբրդերամբոխը և տուն դառնար ուշ երեկոյան, գնումների ծանրությունից կքած։ Ծայրը ծայրին հասցնելուհամար նա աշխատում էր ողջ օրը և բացի այդ խնամում էր երկու երեխաներին, հետևում, որ ճաշեն ուդպրոց գնան։ Դա ծանր աշխատանք էր, ծանր կյանք, բայց հիմա, երբ նա որոշել էր լքել տունը, առօրյանայնքան էլ ծանր ու անցանկալի չէր։ Որոշել էր նոր կյանք սկսել Ֆրենկի հետ։ Ֆրենկը բարի էր, սրտաբացու քաջ։ Այս գիշեր ինքը կմեկնի նրա հետ գիշերային նավով, կլինի նրա կինը և կապրի նրա հետԲուենոս֊Այրեսում, որտեղ Ֆրենկը տուն ուներ։ Որքան լավ էր հիշում առաջին հանդիպումը։ Ֆրենկըսենյակ էր վարձում գլխավոր փողոցի վրա գտնվող տանը, ուր ինքը հաճախ էր այցելում։ Ասես մի քանիշաբաթ առաջ էր։ Ֆրենկը կանգնել էր դարպասի մոտ, կեպին ծոծրակին, մազերը բրոնզագույն դեմքին թափված։ Հետո նրանք ծանոթացան։ Ամեն երեկո սպասում էր խանութի մոտ, որպեսզի տուն ուղեկցիԷվելինին։ Ֆրենկը տարավ նրան դիտելու «Գնչուհին» և նա, նստելով տղայի կողքին, իր համար անսովորտեղում, իրեն զգում էր յոթերորդ երկնքում։ Ֆրենկը սիրում էր երաժշտություն և մի քիչ երգել գիտեր։Մարդիկ գիտեին նրանց փոխադարձ համակրանքի մասին, և երբ Ֆրենկը երգում էր նավաստու ևաղջկա սիրո երգը, ինքը միշտ հաճելի շփոթմունք էր ապրում։ Նա աղջկան կատակով Փոփինս էրանվանում։ Սկզբում պարզապես հաճելի էր երկրպագու ունենալ, իսկ հետո Ֆրենկը սկսեց նրան դուրգալ։ Նա գիտեր պատմություններ հեռու երկրների մասին և իր կարիերան սկսել էր որպես կրտսերնավաստի «Ալլան Լայն» ընկերությանը պատկանող նավի վրա, որը ուղևորվում էր Կանադա։ Նա գիտերայն բոլոր նավերի ու ընկերությունների անունները, որտեղ մի ժամանակ աշխատել էր։ Անցել էրՄագելանի նեղուցով և ծանոթ էր սարսափելի պատագոնցիների մասին պատմություններին։ Ասում էր,որ իր գործերը հաջող են Բուենոս–Այրեսում, և, որ, եկել է հայրենիք հանգստանալու համար։ Իհարկե,հայրն իմացավ ամեն ինչ և արգելեց աղջկան շփվել նրա հետ։
— Գիտեմ այդ նավազներին,— ասաց նա։
Մի օր հայրն անգամ վիճեց Ֆրենկի հետ, և Էվելինը ստիպված էր դրանից հետո ծածուկ հանդիպել։ Փողոցում արդեն երեկո էր։ Ծնկներին դրված նամակների ճերմակությունը դարձավ անորոշ։Նամակներից մեկը ուղղված էր հորը, մյուսը՝ Հարրիին։ Էռնեստը իր սիրելին է եղել, բայց Հարրիինաղջիկը նույնպես սիրում էր։ Վերջին ժամանակ Էվելինը սկսել էր նկատել հոր ծերությունը։ Հայրը կզգաիր բացակայությունը։ Երբեմն նա կարող է լինել շատ բարի։ Մի քանի օր առաջ, երբ հիվանդ էր, հայրըկարդաց իր համար «Սարսափելի պատմություններից» մի պատմվածք և կրակի վրա հաց տաքացրեց։Մի ուրիշ անգամ, երբ մայրը դեռ կենդանի էր, ողջ ընտանիքով գնացին Հաութի Հիլլ՝ ցերեկույթի։ Էվելինըմինչև հիմա էլ հիշում էր, թե ինչպես հայրը երեխաներին ծիծաղեցնելու համար դրեց մոր գլխարկը։ Ժամանակն անցնում էր, իսկ նա դեռ նստած էր պատուհանի վարագույրի մոտ, շնչելով կրետոնի փոշոտհոտը։ Ներքևից, փողոցի մյուս ծայրից, լսվեց փողոցային երգեհոնի նվագը։ Նրան ծանոթ էր այդմեղեդին։ Տարօրինակ էր, որ երգը հնչում էր հենց հիմա, ասես նորից հիշեցնելով մորը տված խոստումը՝չլքել տունը այնքան ժամանակ, որքան կարող է։ Հիշեց հիվանդ մոր վերջին գիշերը, նա պառկած էրդահլիճի մյուս թևում գտնվող մութ սենյակում, իսկ դրսից լսվում էր իտալական տխուր մեղեդի։Երաժշտին 6 պենս տվեցին ու ասացին, որ հեռանա։ Հիշեց, ինչպես հայրը ինքնավստահ քայլելով ետվերադարձավ հիվանդի սենյակը, մրմնջալով
— Անիծյա՛լ իտալացիներ։ Այստեղ էլ լցվեցին։
Եվ երբ պատկերացրեց, թե ինչպես մոր կյանքի տխուր պահերը թափանցում են նաև իր կյանք, որըբաղկացած էր ամենօրյա աննկատ զոհողություններից և կարող են ավարտվել կատարյալխելագարությամբ, Էվելինը դողաց, ասես նորից լսեց հիվանդ մոր ձայնը, որը բութ համառությամբկրկնում էր
— Վերջացավ հաճույքը՝ ցավ: Վերջացավ հաճույքը՝ ցավ։
Նա սարսափահար վեր թռավ տեղից։ Փախչե՛լ։ Պե՛տք է փախչել։ Ֆրենկը կփրկի իրեն։ Նա կյանք կտաիրեն, գուցե նաև սեր։ Էվելինն ուզում է սեր։ Ինչո՞ւ պետք է ինքն էլ դժբախտ լինի։ Ինքն էլերջանկության իրավունք ունի։ Ֆրենկը կգրկի իրեն, կսեղմի կրծքին։ Նա կփրկի։ Էվելինը կանգնել էրամբոխի մեջ՝ Նորդ Ուոլլ նավահանգստում։ Ֆրենկը բռնել էր նրա ձեռքը, և նա միայն զգում էր, որ տղանարդեն որերորդ անգհամ համոզում ու ինչ-֊որ բան է պատմում ճանապարհորդության մասին։Նավահանգիստը լիքն էր զինվորականներով ու նրանց մոխրագույն պայուսակներով։ Նավամատույցիլայն դռան մեջ նա տեսավ խարիսխ նետած, վառ լույսերով նավի սև մարմինը։ Էվելինը լուռ էր։ Այտերըսառն ու գունատ էին։ Նա հուսահատ աղոթում էր Աստծուն ուշքի բերել իրեն, ցույց տալ, թե որն է իրպարտքը։ Նավը մառախուղի մեջ երկար և ողբալի սուլոց արձակեց։ Եթե մեկնի, առավոտյան բացծովում կլինի, Բուենոս֊Այրես տանող նավի վրա, Ֆրենկի հետ միասին։ Տոմսերն արդեն գնված են։ Մի՞թեայն ամենից հետո, որ Ֆրենկն արել է իր համար, ինքը կարող է հրաժարվել։ Հուսահատությունից նասրտխառնոց զգաց, բայց շրթունքներով դեռ շարունակում էր լուռ ու կրքոտ աղոթել։
Զանգը հնչեց ասես նրա սրտում։ Նա զգաց, թե ինչպես Ֆրենկը սեղմեց նրա ձեռքը։
— Գնա՛նք։
Աշխարհի բոլոր ծովերը փոթորկեցին նրա սրտում։ Ֆրենկը նետում է հորձանուտը, ուզում է խեղդել։ Նաերկու ձեռքով կառչեց երկաթե ճաղերից։
— Գնա՛նք։
Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Դա անհնար է։ Նրա ձեռքերը խելագար ջղաձգումով կառչեցին ճաղերից։ Եվ նրան կլանողհորձանուտ ուղղությամբ Էվելինը հուսահատ մի ճիչ արձակեց։
— Էվելի՛ն, Է՛վի։
Ֆրենկը անցավ արգելագիծը և կանչում էր մյուս կողմից, որ նա հետևի իրեն։ Նրա վրա գոռացին, որճանապարհ տա մյուսներին, բայց նա շարունակում էր կանչել աղջկան։ Էվելինը իր գունատ, անտարբերդեմքը շրջել էր դեպի Ֆրենկը, ասես անօգնական կենդանին։ Նրա աչքերը նայում էին Ֆրենկին՝ առանցսիրո, առանց հրաժեշտի, առանց ճանաչելու։























Թարգմանությունը՝ Արտեմ Հարությունյանի

Комментариев нет:

Отправить комментарий