Որոնել

воскресенье, 15 июля 2018 г.

Լառա Ֆաբիան. Ես հիվանդ եմ. երգ

Je Suis Malade

















Ես այլևս չեմ երազում,
ես այլևս չեմ ծխում,
այլևս նույնիսկ չունեմ պատմություն,
ես զազրելի եմ առանց քեզ,
առանց քեզ տգեղ եմ,
որբ եմ՝ ննջասենյակում գիշերօթիկի:

Ես այլևս չեմ այրվում ցանկությունից
ապրել այս կյանքը.
չէ՞ որ այն կանգ է առնում, երբ հեռանում ես դու:
Ես այլևս չունեմ կյանք,
ու նույնիսկ անկողինս վերածվում է կայարանի,
երբ անհետանում ես դու...

Ես հիվանդ եմ, 
ամբողջովին հիվանդ՝
ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ ժամանակ,
երբ ամեն երեկո հեռանում էր մայրս՝
թողնելով ինձ առերես հուսահատությանս հետ:
Ես հիվանդ եմ, ամբողջովին հիվանդ
Ես չգիտեմ, թե ե՞րբ դու կգաս,
ես չգիտեմ, թե ու՞ր ես գնում
և այն, ինչի վրա թքած ունես՝
շարունակվում է արդեն շուրջ երկու տարի...

Ես հենվում եմ քեզ՝ որպես ժայռի,
իբրև մեղքի եմ թիկնում քեզ,
ես հոգնել եմ, հյուծվել,
այլևս չունեմ ուժ ձևացնելու, 
թե երջանիկ եմ,
երբ մենակ չեմ...

Ես խմում եմ ամեն գիշեր
և ցանկացած վիսկի
ինձ համար նույն համն ունի,
և բոլոր նավերը քո դրոշի ներքո են:
Ես այլևս չգիտեմ՝ ու՞ր գնալ.
դու ամենուր ես...

Ես հիվանդ եմ, 
ամբողջովին հիվանդ,
ես փոխարկում եմ իմ արյունը քո մեջ՝
նմանվելով մեռած թռչունի,
երբ դու քնում ես...
Ես հիվանդ եմ,
ամբողջովին հիվանդ:
Դու խլեցիր ինձանից բոլոր երգերս,
դու տարար ներսիս բառերը բոլոր,
թեպետ ես տաղանդավոր էի՝
նախքան քեզ հանդիպելը...

Այս սերն ինձ ոչնչացնում է
ու եթե այսպես շարունակվի՝
ես կմեռնեմ մենակ՝
ռադիոյի կողքին՝
որպես մի տխմար,
ով լսում է սեփական երգող ձայնը...

Ես հիվանդ եմ, 
այդպես է՝
հիվանդ եմ ես,
ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ ժամանակ,
երբ ամեն երեկո հեռանում էր մայրս՝
թողնելով ինձ առերես հուսահատությանս հետ:
Ես հիվանդ եմ, 
այդպես է՝
հիվանդ եմ ես:
Դու խլեցիր ինձանից բոլոր երգերս,
դու տարար ներսիս բառերը բոլոր
ու իմ սիրտը՝ շրջափակված բարիկադներով,
միանգամայն հիվանդ է:
Լսու՞մ ես: Ես հիվանդ եմ...

Թարգմանությունը՝  Մարգարետ Ասլանյանի
Երգի հղումը՝  https://www.youtube.com/watch?v=pfc6fA05Kt8




















Комментариев нет:

Отправить комментарий