Որոնել

понедельник, 16 июля 2018 г.

Թոդ Մայքլ. Ծերանոցի աչքերը

Թոդ Մայքլ (1909-1958 ԱՄՆ)






















Նայի’ր իմ պատուհանից ներս,
Զննիր սինթետիկ ծաղիկները`
Ճոճվող առաստաղի հովհարաքամուց
Եվ միայնակ կնոջը` գամված սայլակին:
Ժամերով դուրս եմ նայում,
Տեսնում եմ բետոն, անխնամ թփեր,
Ընկերակցում են ինձ միայն
Ավտոմեքենաներն ու հեծանիվները`
Արագ սլացող:
Տարիներ շարունակ խոսում եմ միայն
Խունացած վարագույրների ծալազարդարանքների հետ`
Կախված իմ ետևում:
Կարոտաբաղձության և թոշնած հուշերի
Ստրուկն եմ ես ամեն մի վայրկյան,
Տեսնում եմ լուսանկարներն իմ սնափառ ջահել օրերի
Տես, թե ինչպես են աչքերը հառել ինձ վրա,
Ծերությանն ուղղված ի~նչ անկարեկից ժպիտներ:
Ես գիտեմ` նրանք չափազանց զբաղված են.
Ամեն ոք իր կյանքն է ապրում:
Ես հասկանում եմ:
Իսկ դուք չէի՞ք այցելի իմ աշխարհը:
Մի բան ասեիք:
Ես գիտեմ` այցելության ժամանակ չունեք,
Բայց ես այստեղ եմ
Միայնակ ու դեռ կենդանի:          

Թարգմանությունը՝  Յուրա Գյանջալյանի










Комментариев нет:

Отправить комментарий