Որոնել

среда, 18 июля 2018 г.

Ջեֆ Ֆոստեր. «Արի, նստիր Ներկայության կրակի շուրջ»

Ջեֆ Ֆոստեր (1980 Լոնդոն, Մեծ Բրիտանիա)













Քո հոգնությունն արժանապատիվ է: 
Մի՛ շտապիր ուղղորդել կամ հեռու վանել քեզնից, քանի որ հոգնածության մեջ լիքը տեղեկություններ և նույնիսկ՝ թերապիա կա:
Դու աստղերից մինչև այստեղ երկար ճամփա ես անցել, ընկե՛ր իմ: Գլուխ խոնարհիր հոգնությանդ առաջ՝ այլևս չպայքարելով հոգնած լինելուդ դեմ:
Ամոթալի բան չկա խոստովանելու համար, որ դու չես կարողանում առաջանալ: Նույնիսկ խիզախ մարդիկ են հանգստանալու կարիք ունենում մեծ ճամփորդությունից առաջ. քեզ հարկավոր է քո բոլոր ռեսուրսներն ի մի բերել:
Արի՛, նստի՛ր Ներկայության կրակի շուրջ: Թող մարմինը թուլանա և բեռնաթափվի լռությունը: Մոռացի՛ր վաղվա օրվա մասին, ճամփորդության մասին և սուզվի՜ր այս իրիկնային տաքության մեջ:
Յուրաքանչյուր մեծ իրադարձություն  ծնունդ է առնում սրտի խաղաղության մեջ…
Քո հոգնությունը գեղեցիկ է, ընկե՛ր իմ, և ունի բուժիչ ուժ…
Միայն թե դու լսել կարողացիր…










Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий