Թոմաս Վուլֆ (1900-1938 Աշվիլլ, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ)
Չորս հազար տարի առաջ Կրետեում կարող է ծնվել մի սեր, որը կարող է ավարտվել հիմա Տեխասում: Յուջին Գանտը Անգլիայից գաղթած անգլիացու հետնորդ է: Նրա երակներում հոսում է նաև գերմանական և շոտլանդական արյուն: Մայրը՝ Էլիզը, փոխանցել է նրան աշխատասիրություն, քանի որ անցնելով աղքատության միջով, մեծ սեր է կուտակել սեփականության նկատմամբ: Գնված հողատարածքներից մեկում Էլիզը համոզում է ամուսնուն արհեստանոց կառուցել: Յուջինը հիշում է, որ մուտքի մոտ մարմարե արձաններ կային, որոնց մեջ առանձնանում էր մարմարե ժպտացող հրեշտակը: 11 տարում Էլիզը ունենում է 9 երեխա: Յուջինը վերջինն է, ծնվում է 1900 թ.:
Թոմաս Վուլֆի դիմանկարը
Նկարիչ՝ Gorsline, Douglas W.Չորս հազար տարի առաջ Կրետեում կարող է ծնվել մի սեր, որը կարող է ավարտվել հիմա Տեխասում: Յուջին Գանտը Անգլիայից գաղթած անգլիացու հետնորդ է: Նրա երակներում հոսում է նաև գերմանական և շոտլանդական արյուն: Մայրը՝ Էլիզը, փոխանցել է նրան աշխատասիրություն, քանի որ անցնելով աղքատության միջով, մեծ սեր է կուտակել սեփականության նկատմամբ: Գնված հողատարածքներից մեկում Էլիզը համոզում է ամուսնուն արհեստանոց կառուցել: Յուջինը հիշում է, որ մուտքի մոտ մարմարե արձաններ կային, որոնց մեջ առանձնանում էր մարմարե ժպտացող հրեշտակը: 11 տարում Էլիզը ունենում է 9 երեխա: Յուջինը վերջինն է, ծնվում է 1900 թ.:
Յուջինը հիշում է, որ մոր և հոր միջև մշտական պատերազմ էր: 1904
թ. մայրը առաջարկում է տեղափոխվել, իսկ տունը հանձնել վարձով: Հայրը ճնշվում էր այդ
մտքից: Հարևանները կարող են կարծել, որ նա չի կարող պահել ընտանիքը:
Արդեն 6 տարեկան Յուջինը փորձում է դուրս գալ ընտանեկան կենցաղի շրջանակից:
Ճանապարհ դնելով որդուն դպրոց, Էլիզը լաց է լինում, կանխազգալով, որ նա կյանքում միշտ
միայնակ կլինի: Յուջինը լավ է սովորում, սակայն նրա հարաբերությունները դասարանցիների
հետ բարդ են: Երեխաները նրա մեջ օտարի են տեսնում: Յուջինը նախանձում է հասակակիցների
հանգստությանը, որով նրանք տանում են պատիժները և վիրավորանքը: Շատ է կարդում, ողջ
ժամանակը անց է կացնում գրադարանում: Ունի երկու երազանք՝ սիրված լինել կնոջ կողմից
և նշանավոր դառնալ:
Ծնողները որոշելով երեխաներին ինքնուրույն և տնտեսապես անկախ դարձնել, արդեն
վաղ հասակից աշխատելու են ուղարկում նրանց: Սկզբում Յուջինը կանաչի էր վաճառում: 8
տարեկանում Յուջինը ձեռք է բերում երկրորդ տունը, քանի որ մայրը նոր առանձնատուն է
գնում՝ «Դիքսիլենդը», որտեղ տեղափոխվում է կրտսեր որդու հետ և վարձով է տալիս տան սենյակները:
Մոր ֆինանսական ծրագրերը նրան ատելի են և նա միշտ ամաչում է դրանցից: «Դիքսիլենդում»
կենվորների թվում հայտնվում են նաև թեթևաբարո կանայք:
Յուջինի ծնողներին առաջարկում են նրան ավելի բարձրակարգ դպրոց տեղափոխել: Նոր
դպրոցում տղան հանդիպում է Մարգարետ Լեոնարդին՝ գրականության ուսուցչուհուն, որը դառնում
է նրա հոգևոր մայրը: Նրա մեջ սկսում են ուժգին զարգանալ դիտողականության և վերլուծականության
ապագա գրողին անհրաժեշտ որակաները: Իր ընտանիքը սկսում է երևալ նրան որպես միկրոկոսմոս,
որի մեջ կա ամեն բան՝ ուժ և թուլություն, գեղեցկություն և այլանդակություն…
Դեռ 16 տարին չբոլորած Յուջինը ընդունվում է համալսարան: Այստեղ համընդհանուր ծաղրի առարկա է դառնում: Սակայն նա շուտ է սովորում համալսարանական բարքերը և թեթևաբարո կանանց փողոցի տեղը:
Առաջին համաշխարհային պատերազմը Յուջինի համար մնում է ասես ստվերում: Յուջինի
ավագ եղբայրը՝ Բենը, ուզում էր կամավոր մեկնել ճակատ, սակայն նրան չեն թողնում: Յուջինը
իմանում է, որ նա ծանր հիվանդ է թոքերի բորբոքումով: Նա գտնում է եղբորը «Դիքսիլենդի»
սենյակներից մեկում պառկած՝ դժգոհ կյաքնից և անբավարարված: Յուջինը զգում է այդ տաղանդավոր
ու չդրսևորված մարդու դրաման:
Շուտով Յուջինը ավարտում է ուսումը: Նրա հոգին տենչում է ուրիշ ինչ-որ բան:
Ոչ գավառական համալսարանի իմաստնությունը: Երիտասարդը երազում է Հարվարդի մասին: Ծնողները
հակառակ իրենց կամքին համաձայնում են մեկ տարով ուղարկել նրան Հարվարդ, սակայն եղբայրներն
ու քույրերը պահանջում են, որ Յուջինը հրաժարվի ժառանգության իր բաժնից: Յուջինը առանց
այլևայլության ստորագրում է անհրաժեշտ փաստաթղթերը: Լքելով քաղաքը՝ Յուջինը զգում է,
որ այլևս չի վերադառնա այստեղ: Թերևս միայն հոր թաղմանը, որը սկսել է արագ ծերանալ:
Յուջինը շրջում է քաղաքում և հրաժեշտ է տալիս հարազատ վայրերին: Հանկարծ իր կողքին
տեսնում է մեռած եղբոր ուրվականը:
«Ես մոռանում եմ անունները, Բեն,-ասում է Յուջինը,- մոռանում եմ դեմքերը, հիշում
եմ միայն մանրուքները: Օ, Բեն, ո՞ւր է աշխարհը»: Եվ ստանում է պատասխան. «Քո աշխարհը
դու ինքդ ես»:
Комментариев нет:
Отправить комментарий