Որոնել

пятница, 27 июля 2018 г.

Անահիտ Անանյան. Մոռացվելուց առաջ

Անահիտ Անանյան (1973)






















Չվերթները հետաձգվում են,
Երազները մնում անավարտ,
Հանուն սիրո դեռ խլրտում են,
Դեռ հավատում... Լույսին անարատ։
Ոչ վերևից է Եկողը իջնում,
Ոչ գնացողը բարձրանում վերև՝
Բոլոր ճամփեքը հալվում են միգում,
Մարդը վերջում...դառնում մի տերև։
Գնացողները հույսով են գնում,
Մնացողները հույսով ապրում՝
Հարափոփոխում ՝ ոչինչ չի փոխվում,
Չգիտես ինչու՝ լացն է սաստկանում։
Ինձ մի հարցրեք ,ինչ եմ երազում,
Ինչի եմ ձգտում ամենավերջում՝
(Վերջից եմ եկել... Էնտեղ էլ նույնն է..
Բա՜ն չի փոխվել էս ընթացքում…)
Երկրագունդն անխոս կրծքիս եմ սեղմում,
Փոքր ինչ հանդարտվի... լացը իմ գրկում։


***

Քո աչքերով յոթ որդի Չխնդրեցի երկինքներից, Ինձ չիջեցրիր սուտակ աստղեր Չպատմված մի հեքիաթից, Ես չեփեցի քեզ համար սուրճ` Հին ծաղկավոր մի շրջազգեստ Կախ ծնկներից... Դու ինձ համար վարդ չբերիր` Բույրը հանած սրտիդ խորքից, Շատ փայփայած մի գարունքի Չքայլեցինք մենք ձեռք-ձեռքի` Պուրակներով Երևանի... Չկանչեցի: Չփնտրեցիր: Սերը եկավ առանց ալ վարդ, Սերը եկավ առանց զարդի, Պարզության մեջ անքննելի, Մի մոռացված մով հեքիաթից` Ճակատագրով քիչ ուշացած, Համբույրներով վերջին աշնան, Շատ ամոթխած ու մեղավոր Մեղմիկ ժպտաց ուշացումով, Եվ գոյությամբ իր անթերի Դարձավ աստղ, բույր վարդերի...

***






















-Գնացի,
Ասում եմ թոշնելուց առաջ՝
Եվ ծաղիկները գլուխներն օրորում են,
-Էլի կգա՞ս։
-Իհարկե կգամ։
Ձեզ հետ հաճելի է ծաղկելը։
-Գնացի,
Ասում եմ մոռացվելուց առաջ,
Եվ սերը գլուխը կախում է,
-Էլի կգա՞ս ,
-Իհարկե կգամ,
Քեզ արժանապատիվ է ատելը։
-Գնացի,
Ասում եմ գժվելուց առաջ,
Եվ ճակատագիրը քթի տակ խնդում է,
-Էլի կգա՞ս։
-Իհարկե կգամ։
Քեզ հետ հետաքրքիր է խելագարվելը։
-Գնացի,
Ասում եմ մեռնելուց առաջ,
Եվ երազանքը հուսահատվում է,
-Էլի կգա՞ս։
-Իհարկե կգամ,
Քեզ հետ հերոսություն է
Վերածնվելը։

***

Չհեռացա երբեք
և ոչ մի տեղ,
Մնացի իմ տեղում,
Ինչպես որ կամ՝
Հերթով լքեցին երազները գունեղ,
Ընկերները,
Սերը,
Կարապների չուն։
Չփնտրեցի նրանց
և ոչ մի տեղ,
Մնացի իմ տեղում,
Ինչպես որ կամ՝
Ցավը դարձավ
մարմին անթեղ,
Չորոնեցի նրանց փոխարինող դեղ։
Չփնտրեցի:
Չհեռացա: Չկանչեցի:
Բայց սրտիս մեջ նույնը մնացին
բարձունքները,
Ընկերները,
Սերը,
Կարապների չուն։


Комментариев нет:

Отправить комментарий