Զարուհի Բաթոյան (1979 Երևան)
'' Գարնանային '' շարքից
Ինձ մոռանալն այնքան հեշտ է.
Ես չեմ քայլում հանդիպակաց փողոցներով,
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:
***
Սպասելիս
'' Գարնանային '' շարքից
Դուրս էի եկել
փաթիլներ հավաքելու:
Ցած
չիջան. գարուն էր արդեն:
Միայն
կաթիլները
մատներս
լվացին:
***
Ես
գիտեմ`
իմ
արևներն այրեցին ձեռքերդ,
թե
չէ ինչո՞ւ պիտի բացեիր ափերդ…
***
Մի թռչուն
Մեր
տունը փոքր է, պատուհանից
ոչ
մի տեսարան չի բացվում,
փոքր,
շատ
փոքր այգի կա`
մի
կերպ, զոռով աճած հարևանի այգին,
ուր
ծառեր են
ու
վարդեր, որ մամաս է մշակում ու ձևավորում,
ուր
ճնճղուկների հետ մի թռչուն այնպես է երգում,
որ
անտառը մեր այգու համեմատ դառնում է ոչինչ,
տխրությունս
էլ հետը…
***
Երբ
տխրությունը դուրս նետեցի,
Կապույտ
ծաղիկներ աճեցին պատուհանիս տակ:
Չկա
գիշերը, չկա տխրությունը, չկաս դու,
նրանք
են ժպտում ճաղերից այն կողմ…
***
Ամառը
գա, մեր տնից
ծովին
նայող պատուհան բացեմ
քեզ
համար… ծառերին
հեքիաթներ
կապեմ
ծղրիդներին
ներս
կանչեմ, թող ամառը գա`
քեզ
գրկեմ` տան դուռը բաց…
Գարուն
Կա՛թ,
կա՛թ, կա՛թ. ո՛չ անձրև,
Ո՛չ
արցունք, գարուն:
***
Ծերացած գարուն
Թե
թռչունների ձայնը
չլիներ,
կկարծեի` աշուն է…
Բալենու
ծաղիկները
թե
չբացվեին, կմտածեի` աշուն է:
Գարունն
այդ ե՞րբ այսպես ծերացավ…
***
Արթնացիր
Մի
բուռ աշխարհ եմ բերել քեզ:
Մի
սիրտ արև…
Մի
թև կարոտ, մի աչք համբույր եմ բերել:
Մի
սիրտ արև…
Արթնացի՛ր…
***
Գարնանային այս լռության մեջ
ոչ
մի մանուշակ չկա,
ոչ
մի մանուշակագույն…
***
Երբ
ոչ մի լուր չկա, կարոտս առնելու համար
եղանակի
տեսությունն եմ նայում.
Ի՞նչ
եղանակ է քո քաղաքում հիմա…
***
" Անմոռուկ " գրքից
Մի օր արի, թեկուզ վաղը… Եվ լռությունը կփշրվի:
Բոլոր երջանիկ պատմությունները կկրկնվեն ու եթե ընդհատվեն էլ, ապա միայն սովորության համաձայն` նորից շարունակվելու համար:
Մի օր արի, թեկուզ վաղը, որ այս կրկնվող ամառը փշրվի:
Բոլոր երջանիկ պատմությունները կկրկնվեն ու եթե ընդհատվեն էլ, ապա միայն սովորության համաձայն` նորից շարունակվելու համար:
Մի օր արի, թեկուզ վաղը, որ այս կրկնվող ամառը փշրվի:
***
Անմոռուկ
սրճարանում պատահաբար ինձ չես գտնի:
Նեղ ու փոքրիկ այս քաղաքում
ինձ մոռանալն այնքան հեշտ է:
***
Սպասելիս
Երկրորդ հարկի իմ պատուհանից
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ
նույն դեմքն ունեն...
մարդիկ այնքան երջանիկ են երևում,
Անձրևի, արևի, ձյան տակ քայլող բոլոր մարդիկ
նույն դեմքն ունեն...
Դո՛ւ էլ անցիր մեր փողոցով...
***
Օտար քաղաքները խլեցին,
տարան մարդկանց,
ում սիրում էի...
Հիմա ապրում եմ՝ բաժանված
մի քիչ, մի քիչ՝ ամեն քաղաքում...
տարան մարդկանց,
ում սիրում էի...
Հիմա ապրում եմ՝ բաժանված
մի քիչ, մի քիչ՝ ամեն քաղաքում...
***
Անկում
Ամեն անգամ,
հենց որ տերև է պոկվում ծառից,
ուզում եմ հասնեմ-գրկեմ,
որ անկման ցավը չզգա…
հենց որ տերև է պոկվում ծառից,
ուզում եմ հասնեմ-գրկեմ,
որ անկման ցավը չզգա…
***
Որ գաս…
Մեր տանը թիթեռներ եմ պահում,
որ գաս, նստեն ուսիդ:
նրանց քույրիկս բերեց գնալուց առաջ`
իր հարսանիքին,
Ճերմակ թելերով կապեց առաստաղից:
Այդ օրվանից նրանք ապրում են իմ սենյակում:
որ գաս, նստեն ուսիդ:
նրանց քույրիկս բերեց գնալուց առաջ`
իր հարսանիքին,
Ճերմակ թելերով կապեց առաստաղից:
Այդ օրվանից նրանք ապրում են իմ սենյակում:
***
Հին կարոտ
Այս փոշոտ ու տոթ քաղաքի հետ
մի հին ու անհասկանալի կարոտ է կապում
բնիկներից չեմ, ոչ էլ պապերս են քայլել
այս ձանձրույթի միջով,
ե՞րբ և ի՞նչ եմ թողել այս քարերի մեջ…
Այս փոշոտ ու տոթ քաղաքի հետ
մի հին ու անհասկանալի կարոտ է կապում
բնիկներից չեմ, ոչ էլ պապերս են քայլել
այս ձանձրույթի միջով,
ե՞րբ և ի՞նչ եմ թողել այս քարերի մեջ…
***
Հենց Ամանորի անուն են տալիս
միշտ հիշում եմ
այն մեկը
որի նախօրիեին սիրահարված էի
քեզ…
Ուրիշ Ամանոր
էլ չի գալիս:
միշտ հիշում եմ
այն մեկը
որի նախօրիեին սիրահարված էի
քեզ…
Ուրիշ Ամանոր
էլ չի գալիս:
***
Թիթեռներ
Գուցե մի օր
ես կարողանամ բաց թողնել իմ ներսում ապրող թիթեռներին,
որ թևերով անվերջ քերծում են պատերը:
Ինչո՞ւ նրանք էլ մյուսների պես
մեկ օր չեն ապրում…
ես կարողանամ բաց թողնել իմ ներսում ապրող թիթեռներին,
որ թևերով անվերջ քերծում են պատերը:
Ինչո՞ւ նրանք էլ մյուսների պես
մեկ օր չեն ապրում…
Комментариев нет:
Отправить комментарий