Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Սևակ Գևորգյան. Պաշարում

Սևակ Գևորգյան (1986 Երևան)






















Ինչ տխուր է նայել,
Թե ինչպես ես հեռանում
Եվ ինչ տխուր է տեսնել՝
Ոնց եմ հեռվանում:
Այն բառը, որ հավատ էր,
Պատերազմի հաղթող արար՝
Լղոզվել է անձրևած կոպերիդ 
և գլորվում է 
շրթունքներիդ սեղմված անկյուններով:
Շենքերը կռացել
Ու փսփսում են վերջի մասին,
Ինչպես ստվերներդ
Խզբզում իմ ռեքվիեմը:
Մենք չհանդիպեցինք,
Որ հաշտագիր կնքենք,
Եվ խաղաղություն տրվեց մեզ
Պաշարումի հաշվին,
Որ սովամահ չլինենք
Թե ես և թե դու,
Բայց վերջացավ սերը,
Եվ մենք սիրամահ եղանք
Պատերի տարբեր կողմում,
Ու արյունը խոստման
քսվեց պատերին,
Որոնց հենվեցինք ստիպված,
Որ չընկնենք:
Ես քեզ համար չգտա կամուրջ,
Դու ճախրել չսովորեցիր,
Փոխարենն ամբոխն անցավ
Մեր արանքով և կտրեց
Հայացքներս իրարից:
Դու բարձրահարկից անվերջ
Երկնքի հետ մտքով,
Ես՝ խրված հողի մեջ
Ու ինքս հողոտ,
Զգում եմ մատներիս
Ու թաթերիս ծայրով
Խոնավությունը,
Անձրևը,
Լացը երկնքի,
Ուշացումդ...

Комментариев нет:

Отправить комментарий