Որոնել

среда, 20 июня 2018 г.

Հնդկացու աղոթքը


Հնդկացու աղոթքը























Օ՜, Հա՛յր,
Քամիների մեջ ես լսում եմ ձայնը և շնչառությունը Քո,
Դու, որ կյանք ես պարգևում ամբողջ աշխարհին,
Լսի՛ր ինձ:
Ես մարդ եմ՝ քո բազում երեխաներից մեկը,
Ես փոքր եմ ու թույլ:
Ինձ հարկավոր են Քո ուժն ու Քո իմաստությունը:
Արա՛ այնպես, որ ես քայլեմ գեղեցկության միջով,
Որ իմ աչքերը հիշեն կարմիր-ծիրանի գույները մայր մտնող արևի,
Արա՛ այնպես, որ իմ ձեռքերը հարգեն բաներ, որ Դո՛ւ ես արարել,
Որ իմ ականջները լինեն ուշադի՛ր Քո ձայնի հանդեպ:
Ինձ իմաստությո՛ւն տուր,
Որ կարողանամ ճանաչել բաներ, ինչը Դո՛ւ ես սովորեցրել իմ ցեղի մարդկանց,
Տո՛ւր դասեր, որ թաքցնում ես ամեն տերևի ու ամեն քարի մեջ:
Ես ուժ եմ փնտրում, Հա՛յր, որպեսզի ինձ վեր չդասեմ իմ եղբայրներից,
Որ կարողանամ պայքարել իմ գլխավոր թշնամու՝  ինքս իմ դեմ,
Այնպե՛ս արա, որ ես միշտ պատրաստ լինեմ Քեզ մոտ գալու
Մաքուր ձեռքերով` ազնվորեն նայելով աչքերիդ մեջ:
Որպեսզի, երբ իմ կյանքը հանգչի, ինչպես արևն է մարում մայրամուտի,
Իմ հոգին վերադառնա Քեզ մոտ առանց ամաչելու:

Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий