Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Ելենա Շվարց. Արգելված շարք

Ելենա Շվարց (1948-2010 Սանկտ - Պետերբուրգ)

























Չդադարես հորինել ինձ,
եթե անգամ նա, ում հետ պիտի մոռանաս իմ մասին՝
լինի փետուրը Աստծո:

Չդադարես արարել մերկությունս,
եթե անգամ լինեմ պատահական մեկի
պաշտելի կինը:

Չդադարես երազել մարմինս,
Որ կարողանամ զգալ լեզուդ:

Սիրտդ կարող ես որպես թանկ նվեր
Ընծայել նրան՝ դատարկ աչքերով այդ շիկահերին,
ձեռքերդ՝ իմն են:

Չմոռանաս հիշել ինձ,
երբ մայրամուտի արգանդը բացվի քո առաջ
զանգակի ղողանջով:

Ես քեզ կպահեմ սերմնացան հողում իմ,
որ հայացքիս մեջ ոչ ոք չտեսնի
հերոսացման գիշերները:

Չդադարես գրել ինձ նամակներ
ճերմակ տողերին մաշկիս.
ես չեմ կրկնվի իբրև ճակատագիր,
բայց կլինեմ քոնը՝ օրենքով արարման:

***

Ինձ սիրիր ժամին խաչելության
և մի լսիր մարգարեներին՝ ի ծնե անկիրք:

Ասա Աստծուդ, որ ես քեզանով ներված
մեղքն եմ իր անդատաստան:

Թող շուրթերդ ճանաչեն համս չորափայտերին,
որ բացեմ քո առաջ մեղրամոմը արանքի:

Հրամայիր արբեցման պահին ամբոխին լռել,
որ հոգոցներս՝ լի քո անունով, ունկդ կախարդեն:

Հրեշտակներին արգելիր նայել՝
ինչպես եմ մեռնում օվկիանում Սկզբիդ...

***

Հիմա, երբ չկաս՝
մարմինս պատմում է հիվանդությունը մատներիս.
տա՛ր ինձ Աստծո մոտ:




Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий