Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Անտուան դը Սենտ Էքզյուպերի. «Ռազմական օդաչու» գրքից, հատված

Անտուան դը Սենտ Էքզյուպերի



















Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ընդունում է մարդկանց հավասությունը Մարդու ներսում:
Ես հասկանում եմ՝ որտեղից կարող է սկիզբ առնել մեկը մյուսի նկատմամբ հարգանքը: Գիտնականը պետք է հարգի բեռնակիրին, որովհետև այդ բեռնակիրի հանդեպ ունեցած վերաբերմունքով պատվում է  Աստծոն: Այդ Սուրհանդակ-բեռնակիրը հավասար է գիտնականին: Ինչքան էլ մեկը արժանավոր լինի, իսկ մյուսը՝ միջականություն, ոչ մեկը բարոյական ոչ մի իրավունք չունի իր նման մեկ ուրիշի նկատմամբ  ստրկաբարո վերաբերմունք ցուցաբերել, քանի որ չի կարելի Սուրհանդակին նվաստացնել:
Բայց հարգանքը մարդու նկատմամբ չպիտի հանգեցնի քծնանքի, պիտի տեղի չտա միջակության առաջ, հիմարության և տգիտության առաջ, որովհետև մարդու մեջ նախ և առաջ պիտի հարգել արժանապատվությունը Աստծո Սուրհանդակի: Աստծո Սերը անկախ է մարդկանց նկատմամբ ունեցած վերաբերմունքից, որովհետև կախում չունի Սուրհանդակների անհատական որակներից:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝  մարդուն հարգում է անկախ նրա ունեցած անձնային որակների:
Ես հասկանում եմ՝ որտեղից է եղբայրությունը սկսվում մարդկանց միջև: Մարդիկ Աստծո եղբայրներն են: Եթե միասին ապրող մարդկանց մեջ չկա որևէ կապող բան, նրանք ընդամենը կողք կողքի ապրողներ կլինեն, ու կապված չեն լինի մեկը մյուսին: Հենց էնպես, պարզապես եղբայրներ չեն լինում: Իմ ընկերներն ու ես՝ եղբայրներ ենք 2/33 խմբում: Ֆրասիայում ապրող ֆրանսիացիները եղբայրներ են:
Իմ հոգևոր մշակույթը հետևելով Աստծուն՝ ընդունում է մարդկանց եղբայրությունը Մարդու մեջ:
Ես հասկանում եմ մերձավորի նկատմամբ սիրո նշանակությունը, որն ինձ սովորեցրել են: Սերը մերձավորի հանդեպ՝ Աստծուն մատուցած ծառայություն է անձի միջոցով: Դա տուրք է առ Աստված, անկախ անհատի՝  միջակություն լինելու փաստից: Այդ սերը չի նվաստացնում նրան, ում որ ուղղված է, այն չի կապում երախտագիտության շղթաներով, որովհետև դա, ըստ էության, հարգանքի տուրք է ոչ թե այս կամ այն անհատին, այլ հենց իրեն՝ Աստծոն: Ահա թե ինչու այդպիսի սերը երբեք չի կարող մարել միջակության, հիմարության կամ տգիտության առաջ: Բժշկի պարտականությունը սեփական կյանքը վտանգելով բուժելն է ժանտախտով հիվանդին, ով էլ որ նա լինի: Բժիշկը ծառայում է Աստծուն: Նրան չի նսեմացնում այն հանգամանքը, որ անքուն գիշեր է անցկացրել, որպեսզի հոգ տանի ոմն խարդախ ղեկավարի:










Թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Комментариев нет:

Отправить комментарий