Որոնել

суббота, 16 июня 2018 г.

Դամասո Ալոնսո.Անքնություն

Դամասո Ալոնսո (1898-1990 Մադրիդ, Իսպանիա)




















Մադրիդում մեկ միլիոնից էլ շատ դիակ կա
(ըստ վերջին տվյալների):
Երբեմն գիշերով ես շուռումուռ եմ գալիս, վեր կենում
այս խցիկում, որտեղ քառասունհինգ տարի է, ինչ փտում եմ
ու ժամերով երկար լսում ոռնոցը մրրիկի կամ շան հաչոցը,
կամ էլ լուսնի լույսի փափուկ հոսանքը:
Ու ժամերով երկար ոռնում եմ մրրիկի նման
կամ կատաղած շան պես հաչում,
հոսում, ինչպես խոշոր դեղին կովի գաղջ կաթը:
Ու ժամերով հարցնում եմ Աստծուն,
հարցնում եմ, թե ինչու է իմ հոգին դանդաղ փտում,
ինչու են միլիոնից շատ դիակները
փտում Մադրիդ կոչվող այս քաղաքում,
ինչու են դիակները աշխարհում դանդաղ փտում միլիարդներով:
Ասա՛ ինձ, ո՞ր այգին ես ցանկանում պարարտացնել մեր փտվածքով:
Թե՞ վախենում ես, որ կչորանան ցերեկային վարդաստաններդ մեծ,
տխուր ու մահաշունչ գիշերային քո շուշանները:

















Թարգմանությունը՝ Հասմիկ Ամիրաղյանի

Комментариев нет:

Отправить комментарий