Որոնել

среда, 20 июня 2018 г.

Արտակ Բարսեղյան. Տարօրինակ է

Արտակ Բարսեղյան (1983 Երևան)















Տարօրինակ է, բայց
Իմ ամեն օրվա հիշողության մեջ 
Մնաց քո սև շորը, 
Երբ ներս մտար դռնից 
Ու դրսի կենցաղից քո հոտը բերեցիր զարդարված, 
Հագուստդ անեղծ մի տոնով պճնված, 
Շոշափեցին իմ կակազող բառերի շարանը: 
Գրկել էր քեզ՝ անկուշտ և այնքան հեզ, 
Շոյում էր պարանոցդ, 
Որից իջնող մետաքսե ճիթերը 
Ճնշում էին և խեղդում շնչառությունը քո.
Ախր այնքան քիչ են բառերը անմիտ ու մտածված, 
Որ բնութագրեն էությունդ՝ 
Մեկ պարզ, մեկ առեղծված, 
Ասեղնագործած են մատներդ սև ֆոնին, 
Իրանդ պիրկ, կոնքերդ՝ սահուն, 
Կուլ են տալիս խեթ ու խելառ բանականությունս՝ 
Աչքերիս ներսում ճչացող: 
Քեզ հետ կարող եմ հորինել, ստել, կռվել ու սիրել, 
Բայց քեզանից զատ այդ ամենը զգալու համար 
Սովորական անգրագետ եմ...



Комментариев нет:

Отправить комментарий