Որոնել

вторник, 26 июня 2018 г.

Նինո Կատամաձե. "Մի անգամ փողոցում". երգ
















Մի անգամ փողոցում
մի ծանոթ քամի
ինձ բերեց բույրը
ինչ-որ վարսերի,
վարսերիդ բույրը՝
այդքա՜ն ինձ ծանոթ
այդքա՜ն բազմերանգ...

Մի՞թե ինչ-որ տեղ փչում է քամին,
վառվում են աչքերդ լազուր,
ես չէի խնայի աշխարհում ոչինչ
որ գեթ մեկ անգամ հանդիպեի նրանց...

Նորից ու նորից
գնում եմ անհայտ
ինչ-որ ուղղությամբ,
լոկ ծանոթ քամին է
ուղեկիցը իմ,
նորից ու նորից
խորհում քո մասին,
ու քո վարսերի
օվկիանոսի...

Մի՞թե ինչ-որ տեղ փչում է քամին,
վառվում են աչքերդ լազուր,
ես չէի խնայի աշխարհում ոչինչ
որ գեթ մեկ անգամ հանդիպեի նրանց...

Ես ոչինչ, ոչինչ չէի խնայի,
որ գեթ մեկ անգամ հանդիպեի նրանց...

Լսել երգն այս հղումով՝
https://www.youtube.com/watch?v=0efTEz1eohE



Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий