Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Ֆեդերիկո Գարսիա Լորկա. Սոնետ

Ֆեդերիկո Գարսիա Լորկա (1898-1936)























Սոնետ

Ես վախենում եմ կորցնել
այս լուսավոր հրաշքը,
որ քարացել է լռությամբ
աչքերում քո խոնավ,
ես վախենում եմ այս գիշերից,
ուր դեմքս չեմ հպելու
վարդին քո շնչառության:

Ես վախենում եմ,
որ իմ ճյուղերի մեռած բջիջը
կծածկի այս ափը գաղտնի,
ես չեմ կամենում ամենուր
իմ հետևից տանել
այն պտուղները,
ուր կթաքնվեն
տառապանքի որդերը:

Թե նվիրական կտակն իմ
վերցրել ես քեզ հետ,
թե դու ցավն ես իմ,
որ գութ չի հայցում,
թե նույնիսկ չարժեմ
ես ոչինչ , -

թող կորուստը չհնձի
վերջին արտն իմ,
և թող հոսքդ ծածկվի
տերևաթափով,
որ ընկնում է փեշից
իմ հեռացող աշնան:

***
Հուսահատ սիրո գազել

Մշուշը չի փռվում, 
որ չկարողանամ գալ,
որ չկարողանաս գալ:

Մեկ է` ես կգամ, -
թող բուքը կարիճի պես
մխրճվի իմ մեջ,
Մեկ է` դու կգաս,
եթե անգամ շուրթերդ 
այրվեն աղի անձրևից:

Ես կգամ` 
նետելով գորտերին
իմ խավարած գույնը հրե:
Դու կգաս
լաբիրինթոսներով գիշերվա,
որտեղ չկա ելք:

Մշուշը չի իջնում,
չի բարձրանում մշուշը,
որ ես առանց քեզ մեռնեմ,
որ դու մեռնես առանց ինձ:














Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий