Որոնել

понедельник, 25 июня 2018 г.

Ալիռեզա Ռահեբ. Արդի իրանական պոեզիա

Ալիռեզա Ռահեբ (1969 Թեհրան)


Մեծ

Ես,
երկրի որ կետում էլ լինեմ,
հենց այսքան եմ:

Տեսողության խաբկանքն է ձեր,
որ ենթադրում եք՝
մարդիկ ինչքան մոտ լինեն,
այդքան մեծ են:


Ավարտ

Անտառը
անձրևի ոտնահետքն է,
ավերակը՝
փոթորկի...

Ես քո ոտնահետքն եմ.
միշտ ավարտվում եմ
տանդ դռան հետևում:

Ջրի մեջ

Վերջին ոլորանից անցնելուդ
հուշը մաքրելու համար
լճակի անդորրի վրա կռացա.
արնաթաթախ մի թռչուն
ջրի մեջ ընկավ:


Գրպաններ՝ խճով լի

Խենթ եմ՝
գրպաններս խճով լի,
քաղաքը թաքնվել է ինձնից…
Հերթական պատուհանը,
որ չի դառնա շրջանակ ժպտուն դեմքիդ,
կփշրվի:



Թարգմանությունը՝ Էդիկ Պօղոսեանի

Комментариев нет:

Отправить комментарий