Որոնել

суббота, 16 июня 2018 г.

Խոսե Մարիա Ֆոնոլյոսո. Առավոտվա փլուզումը

Խոսե Մարիա Ֆոնոլյոսո (1922-1991 Բարսելոնա, Իսպանիա)






















7

Թախիծն է սա, թախիծը գոյության:
Թախիծ, որով բոլորը, ամեն մեկը մտածում է,
որ շուրջբոլորը լոկ թշնամիներ են,
և մեզ համար ամենն անմատչելի է:
Սա համր մի թախիծ է, որ անսպառ
հոսում է մայթերի վրա,
բերնեբերան լցնում տները և
սուզում է օջախները լռության մեջ:

13
Դուրս եմ գալիս: Ու չգիտեմ,թե ուր գնամ:
Տարբերություն չկա` մի կողմ, թե մյուսը:
Ճանապարհները միշտ ճյուղավորվում են
կա՛մ անձկության, կա՛մ ձանձրույթիմեջ:
Մութ բարձունքից անձրևն իջնում է ցած,
բախվում օդի բռնկումների հետ,
կառչում է մազերիս, վերնաշապկիս ու ձեռքերիս…
Լավ է տեղատարափի տակ զբոսնելը:
Լավ է ջրի ներքո դանդաղ քայլելը:
Առանց մի ուղղության, աննպատակ, քամուն ու անձրևին,
ինչպես օդի հոսանք կամ ջուր` փողոցներով. ուրիշ ոչինչ:






















Թարգմանությունը ` Հասմիկ Ամիրաղյանի

Комментариев нет:

Отправить комментарий