Որոնել

пятница, 22 июня 2018 г.

Չարլզ Բուկովսկի. բանաստեղծություններ

Չարլզ Բուկովսկի (1920-1994)
















Միայնակ բոլորի հետ
մարմինը ծածկում է ոսկորը
և այնտեղ
դնում են ուղեղ
իսկ երբեմն էլ հոգի
և կանայք ծաղկամանները
պատերով են տալիս
և տղամարդիկ խմում են
չափից դուրս շատ
և երբեք ոչ ոք չի գտնում
այն միակին
բայց շարունակում են փնտրել
սողալով
անկողնուց անկողին
մարմինը ծածկում է ոսկորը
և մարմինը փնտրում է
ավելին
քան մարմին
ոչ մի
հնարավորություն չկա
մենք բոլորս գերի ենք
տարօրինակ մի
ճակատագրի
երբեք ոչ ոք չի գտնում
այն միակին
քաղաքի աղբանոցները լցվում են
գժանոցները լցվում են
հիվանդանոցները լցվում են
գերեզմանոցները լցվում են
էլ ուրիշ ոչ մի բան
չի լցվում
***
Ապաշխարանք
Սպասելով մահվան
ինչպես կատուն,
որը ցատկում է
անկողնու վրա
ես շատ
խղճում եմ
կնոջս
նա կտեսնի
այդ մեռնող
սպիտակ
մարմինը
մի անգամ կցնցի
գուցե երկրորդ
անգամ.
«Հենկ…»
Հենկը չի
պատասխանի:
Ինձ մահը չի
անհանգստացնում, այլ կինս
որ կմնա այդ
մի կույտ
ոչնչի հետ:
ես ուզում եմ, որ
նա իմանա
այն բոլոր
գիշերները, որ քնել
եմ նրա կողքին
նույնիսկ
անհեթեթ
վեճերը
ամենահրաշալի
բանն են եղել
և այն դժվար
բառերը
որոնք ես միշտ վախեցել եմ
ասել
հիմա կարելի է ասել.
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ
***
Ավերակ
Վիլայմ Սարոյանն ասաց. ՙԿործանեցի
կյանքս՝ նույն կնկա հետ երկու անգամ
ամուսնանալով»։

միշտ էլ մի բան կլինի որ
կկործանի մեր կյանքերը,
Վիլյամ,
ամեն ինչ կախված է նրանից
թե ինչը կամ որը մեզ
առաջինը
կգտնի,
մենք միշտ
հասուն ու
պատրաստ ենք
տրվելու:

կործանված կյանքերը
նորմալ են ինչպես
իմաստունների այնպես էլ
մնացածների համար:

միայն երբ
էդ կործանված
կյանքը
մերն է դառնում՝
սկսում ենք
հասկանալ
որ ինքնասպանները
հարբեցողները, գժերը
բանտարկյալները, թմրամոլները
և այլք և այլք
նույնքան հասարակ
մասնիկն են գոյության
որքան թրաշուշանները,
ծիածանը
մրրիկն
ու 
լրիվ
դատարկ է
խոհանոցիս 
դարակը:



















Ավարտ

մենք նման ենք վարդերի, որոնք երբեք իրենց
նեղություն չեն տվել ծաղկելու, երբ դա պետք էր անել,
ու թվում է, թե արևն արդեն զզվել է սպասելուց

***

Բարև, ո՞նց ես

այդ վախը՝ լինելու այն, ինչ կան՝
մեռած

գոնե անտուն չեն, նրանք
զգույշ են, որ մնան տանը, էդ
խմորանման գժերը, որ նստում են մենակ իրենց
հեռուստացույցների դիմաց,
նրանց կյանքը լի է պահածոյացված, խեղված ծիծաղով:

նրանց իդեալական թաղերը՝
կանգնեցված մեքենաներով,
փոքրիկ կանաչ մարգագետիններով,
փոքրիկ տներով,
փոքրիկ դռներով, որոնք բացվում ու փակվում են,
երբ այցելում են իրենց բարեկամները
շաբաթվա վերջում
դռները փակվում են
մեռնողների հետևից, ովքեր մեռնում են դանդաղ
մեռածների հետևից, որոնք դեռ կենդանի են
ձեր խաղաղ սովորական թաղերում՝
ոլորապտույտ փողոցների
հոգեվարքի
շփոթմունքի
սարսափի
վախի
անտարբերության:

ցանկապատի հետևում կանգնած մի շուն:

լուռ մի մարդ՝ պատուհանի մոտ:

***

Փարիզ

երբեք
նույնիսկ ավելի հանգիստ ժամանակներում
երբևէ չեմ
երազել
այդ քաղաքով
հեծանիվ քշելու մասին՝
գլխիս
բերետ

ու
Կամյուն էլ
միշտ
ինձ
նյարդայնացրել է:

***

Օտարները

գուցե չհավատաք
բայց կան մարդիկ
ովքեր ապրում են կյանքը
գրեթե առանց
վեճերի ու
ստրեսների:
նրանք լավ են հագնվում, լավ են
ուտում, լավ են քնում:
նրանք գոհ են իրենց
ընտանեկան
կյանքից:
նրանք ունենում են վշտալի
պահեր
բայց ընդհանուր առմամբ
նրանք անվրդով են
ու հաճախ իրենց
շատ լավ են
զգում:
իսկ երբ նրանք մեռնում են
դա հեշտ մահ է լինում
սովորաբար քնած
ժամանակ:















***

Որոշ մարդիկ

որոշ մարդիկ երբեք չեն գժվում:
ես մեկ-մեկ կպառկեմ
թախտի հետևում
երեք-չորս օր:
ինձ այնտեղ կգտնեն:
քերովբեն է, կասեն, ու
գինի կլցնեն կոկորդս
կուրծքս կմերսեն
ինձ կօծեն յուղերով:

***

Պոեզիա
էս
ինչքան
շատ
հուսահատություն
դժգոհություն
ու 
հիասթափություն
է
պետք
մի 
քանի
լավ բանաստեղծություն
գրելու համար:
ամեն 
մարդու
համար
չէ
գրելը
կամ
նույնիսկ
գրածը
կարդալը:


Комментариев нет:

Отправить комментарий