Որոնել

вторник, 12 июня 2018 г.

Մարգարետ Ասլանյան. Մատնահետք

Մարգարետ Ասլանյան (1990 Երևան)


























Մատնահետք

Հանգցրու լույսը 
և ներիր շուրթերիս արյունած բառերը քո մասին:
Ես երկար եմ ապրել բաց երակներով
ու թաց կարոտի քայքայող ժանտախտը լցվել է իմ մեջ 
փշրված լուսնի կապարով ժանգոտ:
Դու հեռանում էիր պաղ առավոտներով նոյեմբերի
և աշունը կաղկանձում էր արվարձաններում Բառի,
որ սառած մաշկն էր իմ:
Փողոցներում խտանում էր հիշողության աղմուկը,
լուսացույցների տակ մարդիկ փսփսում էին 
ժպիտներիս առասպելը,
ես՝ չափագրում էի ծովից-ծով դատարկությունը
և հիանում անվրեպ հատակագծով անդարձության:
Հիմա եկել ես, իսկ ես չեմ կարող նույնիսկ
արտասվել ցավս:
Քեզ ընտելացնում եմ լեզվին մատներիս,
որ չվերծանես կոպերիս կախված վերքը լռության,
որ երկարաթև իմ թախիծների 
սև շապիկի տակ 
ձեռքդ ճանաչի մարմնիս ցուրտը,
և շնչելով գիշերների դարչինը`
դու գնաս սիրելու ինձ ամենասկզբից.
հանգցրու լույսը`
ուզում եմ լցվել ներսդ 
դիվային ջրերով թաց կարոտիս,
ուզում եմ  խոստովանես իմ մեջ
քո արգելված Բանաստեղծությունը...

12/06/2018 Երևան

Комментариев нет:

Отправить комментарий