Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Արթյուր Ռեմբո


Արթյուր Ռեմբո
(1854-1891 Ֆրանսիա, Շարլեվիր-Մեզյեր)


























Ձմեռը եկավ, փոքրիկ ճնճղուկ, և ավերված է բույնը իմ հոգու,
Ժանգոտ ձեռքերով մեկը նվագեց
սիրտն իմ երգեհոն
Ու բյուր հակինթներ ցած գլորվեցին
Արծաթաջրված լուսաբացներից,
Մարգագետինս չորացավ, խամրեց,
Ձիեր դոփեցին կայծակնասլաց,
Սիրտն իմ երգեհոն ծածկվեց մամուռով,
Ապրեց լռելայն մելամաղձության չորս ցուրտ եղանակ:
Ձմեռը, սակայն, փոքրիկ ճնճղուկ, 
Չլքեց տունն իմ:
Աստվածներ իջան հովտով մերժումի,
Հավատներ ընկան` ինքնաօտարման
հրդեհված դաշտում,
Ու մի առավոտ անծանոթ մի հյուր 
Քարե տնակիս առաջ ինձ ծնկի բերեց
Անպաշտպանության իր ծավի քողով.
ես, որ յոթգլխանի սևսիրտ հրեշ էի
ու մահ էի սփռում, ու մահ էի տենչում,
նույնիսկ դխոժխքում`
Տեսա ցողունը ձյան տակ օրորվող
Մի նուրբ ձնծաղկի, որն իր ողջ ուժով
կառչել էր հողի սառած դիակից
Եվ իր թափանցիկ, փոքրիկ մարմնով
Ծածկել էր վիշտը բազմարմատ կավի:
Մեզ մի օր խաբել են, փոքրիկ ճնճղուկ,
Դու եղել ես սիրտս, որի երակով 
Ինչպես քչքչան վարարող գետակ
Հոսել է արյունս` ցրտաշունչ ձմեռ,
Ու ոչ մի աստված, ու ոչ մի աստված
Մեզ չի դիմացել չորս եղանակով
Հավերժ բնության...



Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий