Որոնել

понедельник, 21 мая 2018 г.

Դավիթ Մշեցի. "Արթնացում գրքից"


Դավիթ Մշեցի (1987)

"Արթնացում" գիրք, բանաստեղծություններ
Տպագրությունը՝  2017թ





















Ես քեզ կպատմեմ

Ես քեզ կպատմեմ վարդերի մասին,
Որոնք այլ ինչ չեն, քան կրկնությունը մեր՝
Դեռ չգիտակցված բանականությամբ...

Կպատմեմ ես քեզ աստղերի մասին,
Որոնք մեր կյանքի օրինակն են վառ՝
Չխոսկան սակայն

Ես քեզ կպատմեմ ծովերի մասին,
Որ մեր թանձրացած արցունքներն են լոկ՝
Առանց ճիչերի

Ես քեզ կպատեմ Իրերի մասին,
Որոնք կախված չեն բանկանության կեռ յաթաղանից.
Այդ իսկ պատճառով իմաստուն են շատ
Ու անկեղծ նաև

Կպատմեմ ես քեզ Գազանի մասին,
Որը մեզ կապող կամուրջն է միակ՝
Մեր իսկ բնույթին նախակերպական

Ես քեզ կպատմեմ Աստծո մասին,
Որը շատ թույլ է՝ բույսի կտրված զարկերակի պես,
Ու մեր նվաճած բարձունքների պես
Անիմաստ ու սին

Ես քեզ կպատմեմ ոչնչի մասին,
Որ ամեն ինչ է.
Ես քեզ կպատմեմ Երազի մասին

*** 

Հայրենիք

Դու կլինես այնքան,
քանի դեռ ﬔնք
քեզ կընկալենք
որպես հերթական
կենաց
կամ զինվորի աճյուն,
կամ զոհված հերոս՝
ոչ կենդանի երբեք,
կամ հանճարի մատյան,
բայց չընթերցված երբեք,
կամ ձյունածածկ լեռ,
կամ կորսված հող,
որպես էգնահողի
պաշտոնական շոր,
կամ հարսանյաց՝
ըստ ճաշակի արդեն
քանի դեռ քեզ
ﬔնք կունենանք,
ինչպես
պատահական
պոռնիկի՝
նախ ﬔր գլխին դրած,
ապա գետնաքարշ
ու անարգ
քանի դեռ քեզ
ﬔնք կտիրենք,
ինչպես օտարի կին,
նախ տարփանքով,
ապա պարտադրված
հաճույքով դժնի
Դու կլինես այնքան,
քանի ﬔնք կանք
ու կխաղանք քանի
քո դարերի վրա
ﬔր դերերը փնթի,
ﬔր սերերը տռուզ
ու ﬔր վարքը լկտի
դու կլինես այնքան,
քանի դեռ կանք
ու կլվանք քանի
ﬔր ձեռքերը կեղտոտ
քո լերդացած արյան
վաղեմության հուշի
ծովերի ﬔջ հոտած
դու կլինես այնքան,
քանի դեռ կանք
ու կսպանենք քանի
քեզ ﬔր ինչքի համար
ﬔկ է՝ այլ կերպ
Չկաս
ու չես լինի այնքան,
քանի դեռ չես վիժել
ﬔզ վերջնական

***

ես միշտ հավատում եմ վերադարձին
ու թեական շրջադարձին նրա,
քանզի համակրում եմ այն պատանուն,
որ մերժում է սերը՝ ոչ սեփական,
ու ճիգերն եմ փառաբանում մայրանարգի
և ձեռնոցը նրա՝ նետված աստվածներին.
հավատում եմ ուժին մազափնջի՝
քանի դեռ կա՝ մանուշակի գույնով,
քանի դեռ չի խուզվել դավադրաբար,
և չորացած ոսկորների հարությանն եմ
ապավինում գիտակցաբար և ոչ զգայորեն,
և ճախրանքին արծվի, և վրեժին նրա
արդարացված, երբ հոշում է հայրասպանին,
քանզի հավատում եմ. Կաղությունը.
այն արատ չէ բնավ, այլ արժանիք,
և կեսն ամբողջական համակարգ է,
ոչ թե լրիվ…
քանզի հավատում եմ մուսաների գալուն,
որոնք կբացառեն ամեն սրտավարժանք
մարմիններին իրենց…
քանզի վստահում եմ գեղեցիկին նաև
որը քողարկված է բույսի երակներում
և իրերում բոլոր…
քանզի հավատում եմ մետամորֆոզներին
հռոմեացու, ոչ թե Սեմի թոռան փակ դռներին,
և ժանտախտի պահին միությանն եմ հավատում ես
բոլոր զգայական մարմինների
(ու թող ժանտախտ լինի հավերժորեն)…
և վերջապես հավատում եմ գալուն
գերմանացու մոգի
և վստահում նրան անմնացորդ…

























***

փակ մնացինք, միշտ փակ
մեղուների ձայնին,
երգին ճպուռների.
ծովախորշը՝ ի չիք,
եթե նավեր չկան.
մենք սրբեր չենք վաղուց,
քանզի՝ մառախլապատ երկրի որդին
ծուծ ներարկեց ոսկորներին մեր չոր
ու անշոշափ մարմինը մեր
ի ցույց դրեց բոլոր մասաներին

ու հետայդու մենք՝ 
բռնված պոռնիկ որպես
շատ անհարմար պահի,
մեր փեշերն ենք իրար բերում,
վայում նախահարձակ.
թող քար նետեն նրանք

քանզի ճշմարտություն
բաժանողներ չկան
և տաժանքն է միայն
այն գտնելու ուղին.
նոր ենք հիշում ցավով
ճպուռների երգը,
ձայնը մեղուների… 

*** 

ես միշտ ժխտում եմ ստվերներից դուրս
ճշմարտությունը
ու բառը նաև
որպես սոսկական հնչյունների խումբ.
հենացուպ է այն

դեռ մի փութացեք տապանագիրս
հանգերով ողբալ.
հանգը դեռ գիր չէ,
եթե չի տանում մի ուրիշ աշխարհ՝
կողոպտելու այն կրակի նման
Պրոմեթևս որպես

դեռ վաղ է փակել աչքերս սառած.
(
բյուրեղացումը դուք չեք շոշափել
ժայթքող ընդերքի)
զի ընդվզում եմ մայրամուտի դեմ

հ.գ
ես այն խնձորի հարվածն եմ պատին,
և արթնացումը, արթնացո՜ւմն եմ ես

*** 

անտառների ոգի հավերժական
օձը բնազդորեն ջերմությանն է գնում
և դաշտերի առատ ծփանքների արքա,
և խայթոցը նրա արդարացված է միշտ
որ սփռում ես ազնիվ վաստակը քո
ծերունական միտքը հեշտ չի ճկվում
մեր ոտքերի առաջ ու որկորի ներքո.
և խժռում է աճը դեռ ձվի մեջ՝ բնում
փառաբանում եմ արդ բարերարիդ անտես,
ծաղրելի է անչափ թռիչքն առանց թևի
զի չի լինի ոչինչ այս աշխարհում անքեզ
ու ոչինչ է նաև միտքը առանց ձևի.
ոչ բերկրանքի տաժանք, ոչ դառնության խնդում
դեղին անապատում դառնում են կեր որդի
ու քո Որդով հարբած՝ քո կենացն եմ խմում
սիրտը՝ առանց արյան ու գանգն՝ առանց մտքի

***

քնած գազանների լռությունից անծայր
մինչև նրանց ահեղ Արթնությունը գալիք
մենք կԳոյենք, որպես մի փոշոտված անցյալ,
որպես դեռ չգրված մետաֆիզիկ մի գիրք

արթնությունը կտա փոխարկումը ես-ի
ու կբերի կարմիր մթագնումներ պայծառ,
կդադարենք քայլել ճանապարհով դու-ի,
որպես մի ուղտ ծարավ, հոգնատանջ ու անճար

փոխարկումի փարթամ անտառների միջից
հնչյունները մեռած կվերածվեն բառի
ու կբացվեն կրկին երկինքները այն ջինջ,
որոնք երազվել են քա՜նի հազար տարի

























***

այն ծնունդի համար այլանդակ ու լկտի
և կենսասեր վարքի համար նրա,
ես այս երգն եմ երգում անմեղեդի,
որ տարածվի նրա արքայության վրա

անտառների երգը, որի հանուն
հրաժարվում են միշտ զավակներից,
և դաշտերի հևքը, ծփանքն արթուն,
որ ծնվում է միայն փտումներից

այն հարսին եմ երգում հավերժական,
սարսափները նրա, վախը փոխարկումի.
և պատիժը արդար, երբ աստվածներ չկան,
որ պարփակեց իր մեջ ոգին որոնումի

և այն լեռն եմ երգում, որտեղ հավերժորեն
մեր ջլերն են պրկվում, ոգին նաև,
և վայրէջքը նրա, որում նորեն
մենք ժպտում են անքեն ու նայում ենք վերև

այն մութ խուցն եմ երգում և ամրոցը ես այն
ուր Մատյան է գրվել, գրվել էլեգիաներ.
ու մի երգ էլ հիմա ես երգում եմ անձայն,
որ մեր երգն է վերջին՝ Կյանքի Հիմները մեր

***

Ինտիմ 

անխոս հետևիր մատներիս երթին՝
բլուրներն ի վեր, կածաններն ի վար
հասած մարմնիդ,
ու ես կտանեմ քեզ այնքան հեռու,
որտեղ կտեսնես դու տիեզերքի
սահմանն առաջին

հետևիր անթե շուրթերիս երթին՝
տափաստանն ի վեր, տափաստանն ի վար
ծարավ մարմնիդ,
ու ես կտանեմ քեզ այնքան հեռու,
ուր կշոշափես դու տիեզերքի սահմանը միջին

հետևիր վստահ նավակիս երթին
ծովախորշն ի մեջ, ծովախորշն ի դուրս
քո օվկիանոսի,
ու ես կտանեմ քեզ այնքան հեռու,
որտեղ կհատես դու տիեզերքի
սահմանը վերջին

հետևիր անես իմ մեջ արթնացած
գազանի երթին

***

Տուր ինձ

Տուր ինձ մատներիդ
կաթոցները տաք
ու ես բուռ առ բուռ
կխմեմ անհագ՝
ինչպես սուրբ մեռոն

տուր ինձ հպումի դողը
ուսերիդ,
ու ես կշոյեմ այնպես
քնքշորեն,
ինչպես շոյում են
դունչը նորածնի

տուր ինձ կրծքերիդ
վարդագույնը բարկ,
ու ես կհպվեմ
այնպես մեղմորեն,
ինպես հպվում են
մագաղաթներին

տուր ինձ ազդրերիդ
մերկությունը փակ,
ու ես կբացեմ
շատ զգուշորեն՝
ինչպես բացում են 
դամբարանների դռները
գուցե

տուր ինձ մազերիդ
վարարումը թաց,
ու ես կլողամ
խորքերում նրանց,
ոնց թիապարտը
կփաղչի նավից

տուր ինձ քո մարամնի
հոտը զգլխիչ,
ու ես կշնչեմ 
մի ագահությամբ,
ինչպես լեռներն են
երևի շնչում
թոնը ամպերի

տուր ինձ սիրտը քո
ու ես կպահեմ
այնքան ապահով,
ինչպես երևի
չեն պահում անգամ
գաղտնիքը մթին

տուր ինձ քո հոգին

***

բոլոր բառերը խեղդամահ կլինեն
շատ հնչելուց,
և բոլոր քարոզները կիրականանան
հակազդեցության օրենքով,
բոլոր ջրվեժները վեր կթափվեն
ու ցած կթափվեն աստղերը ողջ,
ու կլինի անորոշ եղանակ,
ու ժամանակը կլինի չափելի,
ու հաշվելի կլինի տիեզերքի
աﬔնավերջին սահմանը.
երբ Դու գաս.
իրերը անշունչ չեն լինի
և անսիրտ,
շնչավորները կլինեն ոչ այնքան
բանական կամ բնազդային,
աթեիստները կսրբացվեն,
սրբերը կպատժվեն ըստ պատշաճի,
Վարդի Անունը՝ անգրառում
և բույրը կշռելի կլինի,
և չի լինի Ֆուգան Մահվան,
որպես անհերքելի իրողության
դրսևորում.
ջահակիրը՝ սպիտակ դրոշ կպարզի
կամ կոչնչանա առﬕշտ.
կպարտվի դևը մառախլապատ
ճերմակաթև արծվին,
և կբուժեն արալեզները վերջապես
այս քաոսի առաջնեկին
ու կլինի կոսմոս




Комментариев нет:

Отправить комментарий