Որոնել

суббота, 19 мая 2018 г.

Մանուել Լոպես


Մանուել Լոպես
(Կանաչ Հրվանդան)























Երբեք չմեռնես,
որովհետև աշխարհի բոլոր  կրակներով
կայրվի իմ լեզուն,
և կամայանա քեզ համար ազատագրված հողս...

Չմեռնես երբեք,
որովհետև երկնքից կընկնեն
բոլոր սրբերը
և կորբանան աստվածները համայն...

Երդումով աղաչում եմ` չմեռնես,
որովհետև ես չգիտեմ ու չեմ կարող
ջրերի վրայով քայլել
և տիրավայել կրել ցավը...

Հանկարծ չմեռնես,
որովհետև առաջին անգամ կյանքում
ես երջանիկ եմ ու... 
այսքան Աստված:

Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий