Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Նոբելյանակիր. Թոմաս Թրանսթրյոմեր



Թոմաս Թրանսթրյոմեր
( 1931-2015 Շվեդիա)



















Նոյեմբերյան արև:
Թռչունները լվացվում են կաթով ամպերի
և չվում են հարավ:
Ես երգում եմ լացը նրանց`
մերկացած ծառերի 
դատարկված ճյուղերին
ու ավարտվում եմ սահմանին հողի,
որ կրակված է հիշողությամբ
սեպագիր օրերի,
որ դեռ դողում է դոփյունից`
սարսափած ձիերի...
Հաստատ հիշում եմ` 
այս կողմերում թափառող Մահը
աշխարհի վրա իր տունը չուներ,
հիշում եմ հաստատ`
քաղցած հայացքով 
սևաչ պանդուխտ էր,
խիղճը` յաթաղան:


























Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий