Որոնել

воскресенье, 20 мая 2018 г.

Նոբելյանակիր. Յորգոս Սեֆերիս



 Յորգոս Սեֆերիս
(1900-1971 Հունաստան)

























Դալկացած լուսնի անարյուն դեմքին
սառը քրտինք կա:
Մահն ամենուր է, որտեղ կա սարսափ,
կյանքը չի ներում 
իլիկը ահի, որ մանում է վախ`
ընկրկող սրտի պաղ սարսուռներով.
դեռ ոչ մի վախկոտ չի տեսել 
անսահմանության կույսի ոսկե գանգուրները,
դեռ ոչ մի մեռյալ չի վերադարձել անդրաշխարհից:
Իմ մեջ փշաքաղվել է աշխարհը` Բրուտոս:
Տխուր Ուրբաթ է: Կախաղանի սյունին իր ծերությունն է լռում 
անտարբեր ագռավը:



























Թարգմանությունը՝ Մարգարետ Ասլանյանի

Комментариев нет:

Отправить комментарий