Նիկա Ջորջանելի (1978 Թբիլիսի, Վրաստան)
Բան, որ լսվել է ոչ մեկ անգամ
Ես լռություն եմ, որ լսում է, թե
ինչպես են ոռնում շիրմաթմբերը`
Ուրվականների կարոտագին և թախծոտ երգի
ներքո:
Նավամատույցում լքված իմ ներսի
մակույկը,
Որի մասին մոռացել են բոլորը`
Զարկվում է ափին:
Կարապները խոնարհում են իրենց
պարանոցներն իմ մեջ,
Դարերով քողարկված հայացքները`
ննջում:
Տարեդարձեր, վախճանի ամսաթվեր, փառքի
ակնթարթներ
և խայտառակության տարիներ -
Ինչ-որ ժամանակ աղմկող ամեն բան
շքախումբ կդառնա ինձ համար:
Ամեն պարսավանք, բոլոր արձակված
գնդակները,
Որոնք չկարողացան հասնել նշանակետին,
Ամեն պարսավանք, բոլոր արձակված
գնդակները
Կդիպչեն ինձ` վրիպելով նշանակետից:
Ժամանակն ու տարածությունը չեն կիսում
իրերն ու փոշին:
Հավերժական է ձգտումը փոշու`
գերիրեղենին վերադառնալու:
Որպես և դին` ես պահում եմ նուրբ
սաղմը ու թեթև փխրուն սերմը`
Խոնավ մռայլության մեջ:
Ես ամենի վերջաբանն եմ, սակայն
ազատ`
Աղմկոտ բառերի պատյանից դատարկ: Թող
ինձնից խուսափեն
Բոլոր գումարելիները` ես հայտարար եմ:
Թռչուններն իզուր են դատապարտում ինձ
մահապատժի:
Մարդիկ էլ ինձ հետ են միայն զարմանում
հրաշքով.
Հավերժ հիշատակն ապրում է իմ մեջ`
Թե նույնիսկ հարգել են այն մեկ
րոպեով:
Լուսնոտ գիշերը կարող է լինել ավելի
շքեղ` կուրացնող լույսից արևագալի:
Մարմինս գտել եմ` երաժշտության
ստեղծվելուց առաջ:
Եվ թեկուզ պահում է ինձ անցած տարվա
ճանճը`
Երաժշտությունը` հենց միայն այն է
լռությունը` սկզբից մինչև վերջ,
Ուր չի արձագանքվի ոչ մի ձայն անգամ:
Թերևս, ինչի՞ համար եմ, ինչու՞ եմ
ամեն տեղ և ամենուր.
Յուրաքանչյուր բառ իմ մեջ կորչում է
անհետ,
Լոկ ձայնն աղոթքի ես չեմ լռեցնի,
Նույնիսկ երբ հնչում է աննկատ այնքան:
Օ՜, ամբողջացում, որ շուրթերին ես իմ
և աղոթքի` աղերսով առ Տեր,
Ես արտասվում եմ երջանկությունից`
Տեսնելով, որ մարդը` լցված լռությամբ,
Փառաբանելով Աստծուն` ինչ-որ չափով էլ
ինձ է գովերգում.
Լոկ ձայնն աղոթքի ինձ չի մեղսոտում,
Զուր է տագնապած զանգն
համազգային:
Ես Լռություն եմ: Ձեր իսկ գիշերվա
լռությունն եմ ես,
Իսկ դուք ձեզ կոչեք ոնց կկամենաք:
Թարգմանությունը` Մարգարետ Ասլանյանի
Комментариев нет:
Отправить комментарий